Վահե Հովհաննիսյանը՝ շրջհարկի փոփոխության մասին
![]() ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ շրջանառության հարկի փոփոխությանը՝ նշելով․ «Ավելացման որոշումը կայացվել է դեռևս մայիսին։ Այդ ժամանակ բավականին հանգիստ քննարկումներ ենք ունեցել, հանրությանն էլ բացատրել ենք, թե ինչով է այն պայմանավորված։ Բացատրել ենք, որ պարտաճանաչ ծախսագրումներ իրականացնելու պարագայում շրջանառության հարկ վճարողների տոկոսադրույքները, հարկային բեռը չի ավելանալու։ Դժգոհում են այն մարդիկ, ովքեր այդ ծախսերը գրանցելու, հիմնավորելու, ծախսը հաստատող փաստաթղթեր վերցնելու հետ կապված խնդիրներ ունեն։ Եթե տնտեսվարողները առաջ առանց որևէ ծախս հիմնավորող փաստաթուղթ ունենալու ձեռնարկություն ունեին, հիմա ստիպված են նոր գործողություններ անել, որպեսզի այդ փաստաթղթերն ունենան։ Պետք է համակերպվել, քանի որ բոլորս էլ ուզում ենք ստվերը կրճատվի»,- ասաց նախարարը։ Շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացման և փաստաթղթավորման խթանների վերաբերյալ առաջարկվել է՝
Գործունեության տեսակների վերաբերյալ առաջարկվել է սահմանել, որ 2025թ. հունվարի 1-ից՝ փաստաբանական և նոտարական գործունեության տեսակները չեն կարող իրականացվել շրջանառության հարկի համակարգում (պետք է տեղափոխվեն ԱԱՀ-ի համակարգ), |

Ռուսաստանը շարունակում է արգելել Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներմուծումը
240Երեկ, 22:19
«Իշխանությունը պետբյուջեից լավություններ է անում»․ Ոսկան Սարգսյան
103Երեկ, 15:54
««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև
131Երեկ, 15:24
«Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների համար անհրաժեշտ կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր կնքել»․ Շևցով
197Երեկ, 15:18
«Կույբիշևի» նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո դադարեցրել է նավթավերամշակման աշխատանքները
31724.09.2026, 22:42
ՌԴ-ն սպառնում է նոյեմբերի 1-ից դադարեցնել Հայաստանին գազի մատակարարումը, եթե Երևանը չկատարի իր քաղաքական պահանջները
38724.09.2026, 21:24
