«Տրանսպորտի գինը եռակի թանկացնելը պետք է ընդդիմությանը փողոց դուրս բերեր». Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեծ խնդիր է այն, որ այն ուժերը, որոնք իսկապես ցանկանում են իշխանությունից հեռացնել օտարին ծառայող, կապիտուլյանտ իշխանությանը, իշխանափոխություն անելու համար փող, լրատվամիջոցներ, մարդկային ռեսուրսներ չունեն։ Իսկ շատ փող, լրատվամիջոցմներ, մարդկային ռեսուրսներ ունեցող «նախկինները» մի նպատակ ունեն՝ ամեն կերպ պահպանել, ավելացնել 30 տարիներին իրենց կուտակած ունեցվածքը, ներկայումս դա լավ է ստացվում։ Բացի այդ, Հայաստանում իշխանափոխություն անելու համար դրսի հզոր կենտրոններից մեկից՝ Ռուսաստանից կամ Արևմուտքից պետք է ազդակ լինի, որը չկա, այդ կենտրոններին ձեռնտու է բոլորին Հայաստանի հաշվին զիջումներ անող ՔՊ-ական իշխանությունը։ Երևանի կենտրոնը տարեմուտին զարդարելու համար 550 միլիոն դրամ է մսխվել, սակայն հին նոր տարուն՝ հունվարի 13-ին Հայաստանի գլխավոր տոնածառը հանված է։ Մայրաքաղաքի զարդարման պատրվակով 550 միլիոն դրամ մսխելը և Երևանում հասարակական տրանսպորտի գինը եռակի թանկացնելը պետք է ընդդիմությանը փողոց դուրս բերեր, իշխանափոխության հանգեցներ, բայց ոչ՝ Հայաստանում։ Արցախը հանձնեցին, Հայաստանի սահմանամերձ տարածքները հանձնեցին, Կիրանցի հողերը հանձնեցին, սակայն խորհրդարանական ընդդիմությունը հողատու իշխանությանը անգամ անվստահություն չհայտնեց»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |
«Թե բա՝ իրավունքների ցանկը տվել են ձեռը, հերիք ա». Հովհաննես Քոչարյան
6403:12Սիրիայի նոր իշխանությունը խոստանում է անվճար կրթություն և նախագահի աստվածացման վերացում
14902:13«Գրենդլանդիայի հարցով նախագահը չի բացառում ոչ մի տարբերակ, անգամ՝ ուժային». Թրամփի խորհրդական
12701:01Մասկը կասկածում է, որ Քալիֆորնիայի հրդեհները կլիմայական պատճառներ ունեն
155Երեկ, 23:18«Այս ընտանեկան զույգն ամեն ինչ տանում է դեպի կործանում». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
96Երեկ, 22:48«Մինսկի խմբի դեմ տարիներ շարունակ բողոքում էր բացառապես Ադրբեջանը». Էդմոն Մարուքյան
83Երեկ, 22:06