Քալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 24-ի
1643
Երկուշաբթի, 13 հունվարի, 2025 թ., 09:19
![]() Առնվազն 24 մարդ է զոհվել Քալիֆորնիայի անտառային հրդեհների հետևանքով, հայտնում է ABC News-ը՝ հղում կատարելով Լոս Անջելեսի շրջանի բժշկական փորձաքննության գրասենյակի տվյալներին։ Ավելի վաղ հաղորդվել էր 16 զոհի մասին։ «Հաստատվել է, որ 16 մարդ է զոհվել Իտոնի, իսկ ութ մարդ՝ Պալիսադեսի հրդեհների հետևանքով»,- ասվում է զեկույցում: Հունվարի 7-ին Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները համարվում են նահանգի պատմության մեջ ամենախոշորը։ Իշխանությունների տվյալներով՝ հրդեհների ընդհանուր մակերեսը գերազանցել է 16 հազար հեկտարը։ Ավերվել է ավելի քան 12 300 շենք։ Օդերևութաբանները նշում են, որ հրդեհների արագ տարածման պատճառ է դարձել չոր ու քամոտ եղանակը։ |

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան երկու ԱԹՍ խոցելու մասին
10309:25
Հրդեհ՝ «Կինոմոսկվա»-ի մուտքի մոտ (տեսանյութ)
165Երեկ, 19:00
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
171Երեկ, 18:12
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին
232Երեկ, 13:13
5 տարեկան երեխան ընկել է 3-րդ հարկի պատուհանից և մահացել
132Երեկ, 12:12
Անչափահասը թունավորվել է էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով
103Երեկ, 10:42
