Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 14 հունվարի, 2025 թ.

«Լավ ապրելու` ՔՊ-ի բանաձևը». Պետրոս Մակեյան

125
Երեկ, 19:42
«Լավ ապրելու` ՔՊ-ի բանաձևը». Պետրոս Մակեյան

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լավ ապրելու՝ ՔՊ-ի բանաձևը
Երեկ Նիկոլը դպրոցներից մեկում հերթական «լուսավորչական» քարոզչությունն իրականացրեց, մասնավորապես՝ «դպրոցի նպատակը պետք է լինի աշակերտներին սովորեցնել՝ լավ ապրել»։ Հետևելով օրվա իշխանությունների վարքագծին՝ կարելի է ասել՝ լավ ապրել նշանակում է վարել ցոփ ու շվայտ կյանք, և այդ ավանդույթները շարունակվում են 30 տարի։
Նիկոլի պատկերացրած լավ ապրելու բանաձևը բոլորին հայտնի է, այն է՝ պետք է լինել գող, ավազակ, սրիկա, կիսագրագետ թալանչի իշխանության մեջ կամ նրա հովանու տակ։
Հ․ Գ․ Դպրոցի նպատակը պետք է լինի՝ դաստիարակել, կրթել ՀՀ արժանապատիվ քաղաքացու, իսկ պետությունը պարտավոր է ապահովել արդար մրցակցային միջավայր, որպեսզի դպրոցն ավարտած երիտասարդներն ըստ արժանիքների կարողանան դրսևորվել։
Հ․Գ․ Վերջերս Նիկոլը թիրախավորել էր թոշակառուներին և նպաստառուներին, մասնավորապես՝ մունաթով ներկայացնում էր, որ թոշակները 5 անգամ բարձրացրել են և այն բավարար է ապահովել անհրաժեշտ կալորիականությամբ սննդակարգով, իսկ նպաստառուներին հրահանգեց թողնեն դիվանները և դուրս գալ աշխատանքի։ Ասվածից հետևում է, որ վատ ապրողները երկրորդ կարգի մարդիկ են և բեռ են դարձել իշխանությունների համար»:

Աղբյուրը`   Պետրոս Մակեյան