«Հենց Լևոն Տեր-Պետրոսյանն է համակարգային կոռուպցիայի հիմնադիրը Հայաստանում»․ Տիգրան Քոչարյան
103
Երեկ, 15:24
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինձ զարմացնում են մարդիկ, հատկապես ընդդիմադիր դաշտից, ով մոռանում ա, որ հենց ԼՏՊ-ն եղել ա համակարգային կոռուպցիայի հիմնադիրը Հայաստանում: ԼՏՊ-ի մի եղբայրը՝ Թելմանը կոպեկներով սեփականաշնորհել էր խոշոր արդյունաբերական գործարանները՝ ԽՍՀՄ գիգանտ Հրազդանմաշի գլխավորությամբ: Մյուս եղբայրը ՝ Պետրոսը ԼՏՊ-ի կառավարման տարիներին թաթախված էր այդ տարիներ համարյա բոլոր շինարարական տենդեռների մեջ: Էնքան էին հաբրգել, որ օրինակ, Պետրոսի որդին, միջակ ֆուտբոլիստ, չգիտես ինչու հանդես էր գալիս ՀՀ ֆուտբոլի հավաքականում: Մոտ ընկերը՝ Պողպատյանը մի խայտառակ գործարք արեց Արմենթելի հետ կապված, պետության վնաս տալով տասնյակ միլիոնավոր դոլարներ Բոլոր ներկայիս օլիգարխները, բացառությամբ մեկ-երկուսի բուծվել են ԼՏՊ-ի հովանու տակ: Հայաստանի բդեշխացման համակարգի հիմնադրումը: ԼՏՊ-ի նախարարները կարող էին թույլ տալ մեքսիկական սերիալի դերասանուհուն բյուջեի փողերով բերել Հայաստան՝ անձնական կայֆերի համար: Հայաստանի առաջին կեղծված ընտրությունները 95-96, և այդ պրոցեսե ժամանակ Գագիկ Ջհանգիրյանի տեռորը, ԼՏՊ-ի ախռանի պետ գեներալ Բուդոյի բեսպրեդելը: Ժողովրդի վրա կրակելը: Մարդասպան բանդաների հովանավորումը:Լ Կուսակցություն փակելը, լրատվամիջոցներ փակելը, քաղաքական տեռոր ընդդիմադիրները հանդեպ, ընդդիմադիր պատգամավորներին ծեծ հենց պառլամենտում: Սա զուտ որպես կոռուպցիա ու բռնապետության հիմնադիր Տեր-Պետրոսյանի մասին: Ու այն ընդդիմադիրները, որոնք տարբեր խոսում են ժողովրդավարությունից, բայց մեծարում են ԼՏՊ-ին դուք առնվազն ազնիվ չեք ձեր լսարանի հանդեպ: Կամ խաչը ձեր վրայից հանեք, կամ տռուսիկ հագեք: Հ.Գ. Պատերազմում մենք հաղթել ենք իր կամքին հակառակ, ինչը ինքը հետևողականորեն ապացուցեց ՝1998-ին, 20008-ին, և վերջին անգամ 2018-ին՝ իր քաղաքական ձագին իշխանության բերելով ՝ Անդոներով, Ջհանգիրյաններով, Սուքիասյանններով ու Բադալյաններով շրջապատված»: