2024թ-ին ՀՀ-ում հայտնաբերվել է մետապնևմովիրուսի 50 դեպք
135
Երեկ, 13:42
Ի՞նչ է մետապնևմովիրուսը Մարդու մետապնևմավիրուսը (HMPV) սուր շնչառական վարակ է, որը տարածվում է հիմնականում օդակաթիլային եղանակով, հազվադեպ նաև՝ կենցաղային իրերի հետ շփման միջոցով: Հայաստանում գործադրված դետքային համաճարակաբանական համակարգի շրջանականերում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում՝ 2023 թվականին հայտնաբերվել է մետապնևմովիրուսի 10 դեպք, իսկ 2024թ-ի հունվար-ապրիլ ամիսներին 50 դեպք։ Ապրիլից մինչ այժմ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում մետապնևովիրուս չի հայտնաբերվել։ Ախտանշանները նույնն են, ինչ բոլոր սուր շնչառական վարակների դեպքում՝ ?ջերմություն, ?հազ, ?քթահոսություն, ?դժվարացած շնչառություն, ?գլխացավ: Սուր շնչառական վարակների, այդ թվում՝ մետապնևմովիրուսի կանխարգելման նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է՝ Ձեռքերը պարբերաբար և մանրակրկիտ լվացե՛ք օճառով, հատկապես հասարակական վայրեր այցելելուց հետո և ուտելուց առաջ։ Խուսափե՛ք սերտ շփումից մարդկանց հետ, ովքեր ունեն շնչառական վարակների ախտանիշներ: Պարբերաբար մաքրե՛ք և ախտահանե՛ք ձեր տան և աշխատավայրում իրերի և առարկաների մակերեսները: Մի՛ դիպչեք ձեր դեմքին կեղտոտ ձեռքերով: Պարբերաբար օդափոխե՛ք տարածքներ: Պատվաստվեք գրիպի նկատմամբ: Եթե դուք նկատում եք սուր շնչառական վարակին բնորոշ ախտանիշներ՝ հետևե՛ք հազի վարվելակարգի կանոններին. կրե՛ք բժշկական դիմակներ և փոխե՛ք դրանք յուրաքանչյուր 4 ժամը մեկ, մնացե՛ք տանը և հնարավորինս շուտ դիմե՛ք բժշկի: