Մեդվեդևը Թրամփին և Մասքին «առաջարկել է» գնել Կանադան, Գրենլանդիան և Պանամայի ջրանցքը
![]() ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ԱՄՆ-ին «առաջարկել է» Կանադան, Գրենլանդիան և Պանամայի ջրանցքը վերահսկելու քաղաքակիրթ ճանապարհ։ «Անհասկանալի է, թե ինչու պետք է Միացյալ Նահանգները որպես երկիր բռնակցի Կանադան, Գրենլանդիան կամ նույնիսկ Բրիտանիան և հետ վերցնի Պանամայի ջրանցքը: Կա ավելի քաղաքակիրթ ճանապարհ՝ Դոնալդ Թրամփն ու Իլոն Մասքը պարզապես կարող են գնել հողը՝ այն դարձնելով իրենց մասնավոր սեփականությունը»,- գրել է քաղաքական գործիչը՝ X-ի իր էջում: Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ Կանադան կարող է դառնալ ԱՄՆ-ի 51-րդ նահանգը, եթե իշխանությունները չպայքարեն անօրինական միգրացիայի և թմրանյութերի մաքսանենգության դեմ։ Դեկտեմբերի 22-ին Թրամփը հայտարարել էր նաև, որ ցանկանում է վերադարձնել ԱՄՆ-ի վերահսկողությունը Պանամայի ջրանցքի նկատմամբ՝ դժգոհելով ամերիկյան նավերի նկատմամբ բարձր մաքսատուրքերից: Թրամփը բարձրացրել էր նաև Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողության հարցը՝ պնդելով, որ այն ԱՄՆ-ին «միանգամայն անհրաժեշտ է»։ |

«ԶՈւ հոգևոր ծառայության լուծարումը Հայաստանի «ապահայկականացման» հերթական արարն է»․ Ռուբեն Մելիքյան
8204:06
«Թուրքիան «TRIPP»-ը դիտարկում է որպես միջանցք՝ իր վաղեմի գաղափարախոսությունն իրականացնելու համար»․ Մհեր Աբրահամյան
7903:06
«Փորձ է արվում «Հայ Եկեղեցու» կոոպերատիվ բաժանմունք ստեղծել ԶՈՒ-ում, որտեղ կծառայեն տիրադավներ»․ Արմեն Այվազյան
8201:06
«Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորման դեպքում Անկարան առավելություններ կստանա»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
10400:24
«Եթե հնարավոր եք համարում ՔՊ-ի հետ միավորվելը, փակագծերը կբացեմ»․ Ստեփան Դանիելյան
11700:12
«ՀԱԵ-ի նկատմամբ համակարգային հետապնդումները հստակ հաշվարկված ծրագիր են»․ Արման Աբովյան
99Երեկ, 23:42
