Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 22 դեկտեմբերի, 2024 թ.

«Արփինեին խորհուրդ կտամ լինել մարդակենտրոն». Վլադիմիր Գասպարյան

112
Հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2024 թ., 14:36
«Արփինեին խորհուրդ կտամ լինել մարդակենտրոն». Վլադիմիր Գասպարյան

«ՆԳ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է: Նախարարի պաշտոնակատարը պարտադիր չի ոստիկանական ճանապարհ անցած լինի»,- «ԱրմԼուր»-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ ի պատասխան այն մտքի, որ «ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ոստիկանական աստիճաններով չի քայլել, ոստիկանական ճանապարհ չի անցել»: Այն հարցին, թե «եթե ՆԳ նախարարը կին է, կկարողանա՞ պաշտոնավարել», նախկին ոստիկանապետը պատասխանեց. «Ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, կարևորը տիրապետող լինի: Կինը ավելի զգուշավոր, ավելի ուշադիր, ավելի սրտացավ է: Ես դրա մեջ դրական բան եմ տեսնում: Կինն ավելի մարդակենտրոն է: Ես կարծում եմ, որ ոստիկանությանը խաղաղություն պետք է»: Իսկ թե «ի՞նչ խորհուրդ կտաք Արփինե Սարգսյանին, ինչպե՞ս պետք է աշխատի», Գասպարյանը ասաց. «Արփինեին խորհուրդ կտամ լինել մարդակենտրոն, սիրել քաղաքացուն»:

«Արփինեին խորհուրդ կտամ լինել մարդակենտրոն». Վլադիմիր Գասպարյան