Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 22 դեկտեմբերի, 2024 թ.

«Դիտարկում ենք վարչական ծախսերի օպտիմալացման տարբերակներ»․ Անահիտ Ավանեսյան

90
Հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2024 թ., 13:18
«Դիտարկում ենք վարչական ծախսերի օպտիմալացման տարբերակներ»․ Անահիտ Ավանեսյան

«Որևէ սպառնալիք կամ որևէ նման երանգ չկար, վարչապետը ներկայացրեց պետական քաղաքականությունը, համայնքներն էլ պետք է շատ խնայողական լինեն»,- դեկտեմբերի 19-ի ճեպազրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում սպառնաց համայնքապետերին՝ ասելով, որ ծառայողական մեքենաները չկրճատելու դեպքում կսահմանափակվեն սուբվենցիոն ծրագրերը։
Նախարարի խոսքով, դպրոցները, մանկապարտեզները, բուժ․կենտրոնները ինչի՞ հաշվին պետք է վերանորոգվեն․ չէ՞ որ այդ բոլոր միջոցները կուտակվում են, արդյունավետ ծախսման պարագայում մենք կարող ենք այդ ծրագրերը իրականացնել։ «Մենք նաև մեր՝ առողջապահության համակարգում դիտարկում ենք վարչական ծախսերի օպտիմալացման տարբերակներ»,- հայտնեց Ավանեսյանը։

«Դիտարկում ենք վարչական ծախսերի օպտիմալացման տարբերակներ»․ Անահիտ Ավանեսյան