«ՊՆ ՌՈ ծառայողը ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանման պետ չէ»․ ՀՀ ՊՆ
230
Երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2024 թ., 14:24
![]() Ի պատասխան «Երևանում հրկիզել են ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններից մեկի պետի «Nissan Juke»-ը» վերտառությամբ հրապարակման առնչությամբ ԶԼՄ գործընկերների հարցումների՝ հայտնում ենք, որ հրապարակման մեջ նշված ՊՆ ՌՈ ծառայողը ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանման պետ չէ: Նա ամիսներ շարունակ գտնվում է ֆիզարձակուրդում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Հիշեցնենք՝ Գ․ Շամշյանն այսօր գրել էր, որ գույքի դիտավորությամբ վնասման դեպք է տեղի ունեցել Երևանում: Մասնավորապես, հրդեհ է բռնկվել Երևանի բնակիչ 27-ամյա Մարիամ Վ-ին պատկանող «Nissan Juke» մակնիշի ավտոմեքենայում և որ այն ոչ թե անզգուշաբար է բռնկվել, այլ հրկիզել են։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մարիամ Վ-ն աշխատում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններից մեկում՝ որպես պետ: Աղբյուրը` ՀՀ պաշտպանության նախարարություն |

«Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»․ ՄԻՊ
150Երեկ, 16:12
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին
138Երեկ, 12:42
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին (տեսանյութ)
143Երեկ, 11:48
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը
180Երեկ, 11:30
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
12907.08.2026, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23006.08.2026, 19:18
