Ալիևն առաջինն է շնորհավորել Վրաստանի նախագահին
![]() Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Վրաստանի նորընտիր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ «Ադրբեջանա-վրացական հարաբերությունները թելադրված են մեր ժողովուրդների կամքով, որոնք պատմականորեն ապրել են բարեկամության և բարիդրացիության պայմաններում և միշտ աջակցել են միմյանց։ Մենք ուրախ ենք, որ նման ամուր հիմքի վրա կառուցված և փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված մեր երկկողմ հարաբերություններն այսօր զարգանում են համակողմանիորեն և հաջողությամբ։ Հավատում եմ, որ մենք համատեղ ջանքեր կգործադրենք՝ ուղղված մեր միջպետական հարաբերությունների և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանն ու ընդլայնմանը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների, հանուն մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման, նրա տնտեսական ներուժի իրացման»,- ասված է Ադրբեջանի նախագահի նամակի տեքստում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի՝ դեռևս գործող նախագահը հրաժարվում է հեռանալ իր պաշտոնից: |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
