«Ոչ ոք ոչ ոքի չի ընտրել». Սալոմե Զուրաբիշվիլին դուրս է եկել ցույցի
![]() Զուրաբիշվիլին իր առաջին հայտարարությունն արեց այն բանից հետո, երբ խորհուրդը հայտարարեց Վրաստանի նոր նախագահի մասին «Ոչինչ չկա, ոչ ոք ոչ ոքի չի ընտրել, ոչինչ չի եղել»,- ասել է նախագահը։ Ավելի վաղ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները և մտադիր չէ լքել իր պաշտոնը։ Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, շաբաթ օրը՝ դեկտեմբերի 14-ին, Վրաստանում կայացան նախագահի ընտրությունները։ Առաջին անգամ նախագահին ընտրել են ոչ թե քաղաքացիները, այլ ընտրական կոլեգիան, որտեղ մեծամասնություն ուներ «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ձայների մեծամասնությամբ նախագահ է ընտրվել նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին։ Նա «Վրացական երազանք»-ի միակ թեկնածուն էր։ Կավելաշվիլին «Ժողովրդի իշխանություն» առանձին խմբավորման առաջնորդն է։ Սակայն վերջին ընտրությունների ժամանակ նա խորհրդարան է մտել՝ որպես «Վրացական երազանք» ցուցակի 18-րդ համարը։ Կավելաշվիլին վրացական ֆուտբոլի վետերան է։ Նա եղել է Վրաստանի հավաքականի անդամ և հանդես է եկել մի շարք ակումբներում, այդ թվում՝ Վրաստանում, Բրիտանիայում, Շվեյցարիայում և Ռուսաստանում։ Վրաստանում նախագահական ընտրությունների ֆոնին շարունակվում են հանրահավաքները, որոնց մասնակիցները չեն ճանաչում ընտրությունների օրինականությունը։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
