Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ.

«Մեզ ոչ սփյուռքն է հասկանում, ոչ էլ ՀՀ-ում ապրող մեր քաղաքացիները»․ Էդմոն Մարուքյան

121
Շաբաթ, 14 դեկտեմբերի, 2024 թ., 16:06
«Մեզ ոչ սփյուռքն է հասկանում, ոչ էլ ՀՀ-ում ապրող մեր քաղաքացիները»․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է․ «Ինքս լինելով Սահմանադրական խորհրդի անդամ, կարծում եմ, որ ՀՀ Սահմանադրությունը որևէ տարածքային պահանջ չունի հարևան պետությունների նկատմամբ և իմ կարծիքը, իր որոշմամբ, հաստատեց նաև Սահմանադրական դատարանը:
Դրանից հետո վարչապետը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում, իր ելույթի ժամանակ, հղում արեց այդ որոշմանը, բայց վերադառնալով Երևան, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ անկախության հռչակագիրը պետություն ու պետականություն չունենալու մասին է։
Մենք չենք կարող, սակայն Սահմանադրական դատարանի որոշմանը հղում անել, հետո ԱԺ ամբիոնից՝ Ալիևի փաստարկներով խոսել։ Դրանով անհասկանալի ենք դառնում հարևան պետությունների և գերտերությունների համար։ Մեզ ոչ մեր սփյուռքն է հասկանում, ոչ էլ Հայաստանում ապրող մեր քաղաքացիները»։

Աղբյուրը`   Էդմոն Մարուքյան