Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ.

«Եթե այսպես գնա, Փաշինյանի մասին էլ շատ բան կպատմի»․ Հայկ Մարտիրոսյան

146
Շաբաթ, 14 դեկտեմբերի, 2024 թ., 15:54
«Եթե այսպես գնա, Փաշինյանի մասին էլ շատ բան կպատմի»․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հովիկ Աղազարյանի հետ կատարվողը թեև արտաքինից նման է խեղկատակի հետ կատարվող խեղկատակության, բայց իրականում այն խորքում ահռելի կարևորություն ունեցող գործընթացներ է պարունակում:
Եվ նախկին նվիրյալ քպ-ական ականը սկսել է կարևոր բացահայտումներ անել դրա վերաբերյալ:
Իհարկե, քանի որ Աղազարյանը պատմություն չգիտե և քաղաքական պատմությունից ու քաղաքագիտական կանոններից հեռու է հազարավոր մաղոններով, նրան թվում է, թե ճշմարտությունը մաս-մաս բացահայտելու և ամենը բացահայտելու սպառնալիքներ հնչեցնելով՝ իրեն կհաջողվի իրավիճակը վերահսկողության տակ պահել և վերջում ազատվել ծանր հետևանքներից:
Նույնը թվում էր թեև ֆրանսիական հեղափոխության ամենաարյունարբու, ամենահզոր և ամենաինտելեկտուալ դեմքերից մեկին՝ Ռոբեսպիերին: Եվ երբ Ռոբեսպիերը կոնվենտում հանդես եկավ ելույթով, որով սպառնաց բացահայտել իր գործընկերների շարքերում դավաճաններին՝ դրանից հետո չկարողացավ ապրել անգամ մեկ շաբաթ: Նախ նրան ձերբակալեցին՝ ընթացքում պոկելով ծնոտը, հետո գիլյոտին բարձրացրեցին: Մի գործիք, որով նա էր ավանդաբար իր հակառակորդների ուսերն ազատում նրանց գլուխների ծանրությունից:
Բացահայտելու սպառնալիքը հակառակ կողմում առաջ է բերում ոչնչացման սպառնալիք, որը, որպես կանոն, իրականացվում է: Մինչդեռ միանգամից և անսպասելի ու ամբողջական բացահայտումը հաճախ ապահովագրում է դա անողին և հաճախ՝ արդարացնում, թեև այդ վերջինը՝ ոչ միշտ:
Աղազարյանն արդեն ակնարկել է, որ իր հետ հաշվեհարդար են տեսնում, որովհետև ինքը դեմ է Խաղաղության պայմանագրի առանձին կետերի: Դրանով նա ակնարկում է, որ անգամ իր պես հայուենահանձ-հայրենուրացի համար այդ պայմանագրում անընդունելի կետեր կան: Եվ ապա սկսել է պատմել իր գործընկերների մասին ու դա սկսել է, օրինակ, ըստ իր խոսքերի (ոչ բառացի, մոտավոր մեջբերում հաջորդիվ) Ռուբեն Ռուբինյանի քնկոտությունից, ծուլությունից ու ապիկարությունից խոսելով, դրան ավելացրել է բացահայտումներ համար մեկ ուսապարկի մասին, ապա խոստանում է «իրենցից մեկ աստիճանով ցածր» պատասխաններ տալ:
Եթե այսպես գնա՝ ապա նա Նիկոլ Փաշինյանի մասին էլ շատ բան կպատմի: Ու իր տեսակին համաձայն՝ կբացահայտի ամեն բան: Իսկ դա իրական վտանգ է Փաշինյանի ու նրա ռեժիմի համար:
Աղազարյանը գնում է ինքնաոչնչացման ճանապարհով, որում նրան, կարելի է ենթադրել, մեծապես օգնելու են: Կա՛մ սրտի կաթվածը, կա՛մ ուղեղի կաթվածը, կա՛մ մի դժբախտ ավտոպատահար, կա՛մ էլ մեկ այլ դժբախտ մի դեպք:
Կա՛մ էլ նրան գործարք ակառաջարկվի՝ կանգ առնել և առայժմ լռել: Առայժմ: Մինչև կլռի հավերժ:
Հետաքրքիր է նաև, որ ցուցադրական պատիժներ են տրվում և մյուս բոլորին, ովքեր կհամարձակվեն տոտալիտար առաջնորդ հոր դեմ դուրս գալ: Ու Աղազարյանն ամեն ներքին ըմբոստություն կանխելու համար շատ հաջող ցուցադրական դեպք է լինելու»։

Աղբյուրը`   Հայկ Մարտիրոսյան