«Երևանի քաղաքապետարանի կոռուպցիոն անգործությունը՝ բնակչության առողջության հաշվին». Րաֆֆի Ասլանյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր կրկին հայտարարվեց, որ օդի աղտոտվածության մակարդակով Երևանը աշխարհում առաջատարներից է, և ըստ բժշկական չափանիշի՝ աղտոտումն ու փոշու խտությունն այնպիսին են, որ պետք է պաշտպանիչ դիմակներով դուրս գալ փողոց։ Արդեն շուրջ երկու տարի է բարձրաձայնում եմ, որ այս վիճակին առավելապես նպաստում են Երևան քաղաքի տարբեր շինհրապարակներում, բնակելի միջավայրում տեղադրված բետոնհանգույցները, որոնք իրենց քիմիական, փոշու արտանետումներով հանդիսանում են բնակչության առողջության համար բարձր վտանգավորություն ունեցող արտադրական օբյեկտներ։ Դիմել եմ ՀՀ քաղաքաշինության կոմիտեին, որտեղից պարզաբանվել է, որ այդ բետոնհանգույցները հանդիսանում են ապօրինի կառույցներ, քանի որ չունեն շինթույլտվություն, նաև ներառված չեն շենքերի շինթույլտվության կառուցվածքում, ՇՄԱԳ չեն անցել։ Բազմիցս տեղեկացրել եմ Երևանի քաղաքապետարանին, տեսչական մարմնին, որը ապօրինի է համարել այդ բետոնհանգույցները, սակայն մինչև օրս ոչինչ չի արվում, քանի որ կառուցապատողների հետ ունեն ակնհայտ կոռուպցիոն պայմանավորվածություններ և դրանից բխող վախ։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կանեին, եթե մի խեղճ մարդու կողմից ապօրինի կառուցված մի տնակ լիներ և ինչպիսի կոռուպցիոն անգործության է դիմում Երևանի քաղաքապետարանը՝ բնակչության առողջության հաշվին: Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան |
Զելենսկին կոչ է արել դաշնակիցներին՝ կատարել իրենց խոստումները
12400:30«Մինսկի խումբ ձևավորելու որոշում ԵԱՀԿ-ն չի ընդունել». Թաթուլ Հակոբյան
117Երեկ, 18:18Սեուլը հաստատել է ուկրաինացիների կողմից հյուսիսկորեացի զինվորների գերեվարումը
214Երեկ, 17:43«Հողը չպետք է պաշտպանել սոցցանցերի ողբով ու նկարներով». Մնացական Բիչախչյան
126Երեկ, 17:36«Ալիևն ունի ռազմական ծրագրեր և հետևողական պատրաստվում է դրանց»․ Հակոբ Բադալյան
114Երեկ, 16:48«Թուրքիան և Ադրբեջանը հայերի համար գոյութենական թշնամիներ են»․ Արա Պողոսյան
123Երեկ, 16:30