«Մարդու 1 միլիոն դրամի միսը վառել են, այսօր էլ 800 հազար դրամի միսը տարան»․ մսավաճառ
«Ոչ մեկին հաճելի չի դրսում մորթ անելը։ Թող տեղեր հատկացնեն՝ մորթ անելու, ամեն մի համայնքում, օրինակ՝ Վեդիի համայնքում, մի տեղ սարքեն, որ հեշտ լինի քշելը այդտեղ, տանեն մորթեն, թղթով, ամեն ինչով»։ Այս մասին լրագրողներին հայտնեց ԳՈՒՄ-ի տարածքի մսի շուկայի վաճառողներից մեկը։ Նա ասաց, որ դրա փոխարեն Սննդամթերքի անվտանգության տեսչությունը անասունների միսը տանում ոչնչացնում է, այն դեպքում, երբ ամեն մի անասունը կշռում է մոտ 100 կգ և դրա արժեքը 300-ից 400 հազար է։ «Եթե էդ մարդն ապրուստի միջոց չունեցավ, ի՞նչ պետք է անի, ստիպում են գնա հանցագործություն անի։ Ես ուրիշ մասնագիտություն չունեմ, մենակ էս անտեր միս մորթելը գիտեմ, իմ ձեռից էդ ա գալիս, գնամ ուրիշ ինչո՞վ ապրեմ»,- ասում է մսավաճառներից մեկը։ Նշենք, որ ավելի վաղ՝ դեկտեմբերի 13-ի առավոտյան, Սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ ՆԳՆ ոստիկանության ծառայողները հերթական համատեղ ստուգայցն են կատարել Երևանի Խորենացի փողոցում գտնվող մսի վաճառքով զբաղվող խանութներ՝ ստուգվելու մսի սպանդանոցային մորթի վերաբերյալ փաստաթղթի առկայությունը, ինչից հետո մսավաճառների և իրավապահների միջև սկսվել է ծեծկռտոց։ |
Թաղապետարանների աշխատակիցները «գործուղվել են» ավտոբուսներ
2817:36Սիրիայի նոր ղեկավարն առաջին անգամ հայտնվել է հանրության առջև կնոջ հետ (տեսանյութ)
5417:20«100 դրամդ քեզ պահի, գժվցրիք արդեն». վեճ՝ ավտոբուսում (տեսանյութ)
5417:12«Քանի՞ տարի քաղաքապետ եղաք, ինչո՞ւ Գազելները չփոխեցիք ավտոբուսներով». քաղաքացին՝ Հայկ Մարությանին (տեսանյութ)
5316:54Արմեն Սարգսյանի սպանությունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը (տեսանյութ)
7416:43«Վարորդն իջել է ավտոբուսից, ասել՝ շեֆությունը գալիս է, ձեր բողոքն իրենց արտահայտեք». ուղևոր (տեսանյութ)
6416:18