Պաշտոնատար անձն ազատազրկվել է 7 տարով
![]() ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնում են․ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ և բավարարել դատախազի՝ պատժի նշանակման վերաբերյալ միջնորդությունը՝ մեղադրյալ Ա.Մ-ին դատապարտելով 7 տարի ժամկետով ազատազրկման: Դատախազը միջնորդել էր Դատարանին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը զբաղեցրած Ա.Մ-ին մեղավոր ճանաչել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձանձ կողմից խոշտանգում կատարելը) նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել՝ ազատազրկում 7 տարի ժամկետով: Հիշեցնենք, որ Ա.Մ-ի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, 2016 թվականի նոյեմբերի 30-ից զբաղեցնելով Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը, 2018 թվականի մարտի 16-ին՝ ժամը 00:35-ից մինչև 01:15-ն ընկած ժամանակահատվածում, Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի շենքում պատժելու նպատակով մի խումբ անձանց կազմում խոշտանգել էր մեղադրյալ Ա.Ա-ին՝ վերջինիս դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ»: Աղբյուրը` ՀՀ գլխավոր դատախազություն |

«Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»․ ՄԻՊ
150Երեկ, 16:12
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին
138Երեկ, 12:42
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին (տեսանյութ)
143Երեկ, 11:48
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը
180Երեկ, 11:30
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
12907.08.2026, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23006.08.2026, 19:18
