Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.

«Աղազարյանը հասկացել ա՝ դիմացը ագենտ ա և մաման լացացրել ա». Հովիկ Աղազարյան

149
Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ., 13:36
«Աղազարյանը հասկացել ա՝ դիմացը ագենտ ա և մաման լացացրել ա». Հովիկ Աղազարյան

«Ես անձամբ համաձայն եմ, որ երկու տղամարդ լրագրող գան, իմ և Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ նայեն իմ գրառումները, իմ նամակագրությունը և գնահատեն, թե ինչքան են շոկային»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Աժ ազատ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով իր հեռախոսի նամակագրություններին, որոնք հայտնվել են վարչապետի մոտ: «Նամակագրությունները, որտեղ ինձ վրա ճնշումներ են եղել, որ ես պատերազմից հետո թիմից դուրս գամ, դուրս գամ վարչապետի դեմ, և ես ինչ պատասխաններ եմ տվել, պետք չի նայել: Էդ մասը երևի չկա վարչապետի կամ վարչության սեղանին, որ ասեն՝ ապրի պարոն Աղազարյանը»,-նշեց Աղազարյանը և ընդգծեց, որ չի ամաչում ու համաձայն է նույնիսկ, որ կին լրագրող կարդա իր նամակագրությունները, որ հասկանա «թե ինչը ինչոց ա, որը որտեղից ա, որ Աղազարյան Հովիկը հասկացել ա, որ իրա դիմացը ագենտ ա և մաման լացացրել ա»: «Եթե իմ նկատմամբ հաշվեհարդար տեսնելով պետության անվտանգությունը կբարձրանա, խաղաղության պայմանագիրը կստորագրվի էնպես, ինչպես ես եմ ուզում, ապա ես պատրաստ եմ էդ զոհը լինեմ: Եթե ես խանգարում էի թիմին էդ հարցերը լուծելու համար, ապա ես թող զոհը լինեմ»,- նշեց Աղազարյանը, հավելելով, որ ճնշված է, որ իր ընկերները իրեն դրել են դժվար իրավիճակի մեջ և խուսափում են իրեն բարևելուց: Իսկ այն մտքին, որ «Փաշինյանը հայտարարեց, որ բոլոր միջոցներով հասնելու է նրան, որ ձեր մանդատը վայր դնեք», պատգամավորը արձագանքեց. «Ինքը չի կարող բոլոր միջոցներով հասնի նրան, որ ես մանդատը վայր դնեմ, ինքը բոլոր միջոցներով կարող է հասնի նրան, որ ես մանդատից զրկվեմ»:

«Աղազարյանը հասկացել ա՝ դիմացը ագենտ ա և մաման լացացրել ա». Հովիկ Աղազարյան