«Ասել ենք` էս քարտեզը, էս մատիտը, ցույց տվեք` որտեղով է անցնում, և նրանք ցույց չեն տվել». Նիկոլ Փաշինյան
ԱԺ պատգամավոր Դավիթ Կարապետյանը վարչապետին հիշեցրեց Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որ ՀԱՊԿ-ն չէր կարող կռվել Լեռնային Ղարաբաղում, իսկ Հայաստանի Հանրապետության վրա հարձակում չի եղել: Իր պատասխանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ամենայն հարգանքով ՌԴ նախագահի հանդեպ (մենք գործընկերներ ենք, աշխատում ենք միասին), բայց մեր դիրքորոշումը հստակ է, որ ՀՀ-ի նկատմամբ 2021, 2022 թվականին եղել են տարածքային ոտնձգություններ, ագրեսիա: Մենք, երբ զգում էինք, որ ագրեսիա է լինելու, առաջին հերթին այդ հարցը քննարկել ենք մեր դաշնակիցների հետ և մեր դաշնակիցներից ստացել ենք պատասխան՝ ի՞նչ եք ասում, նման բան տեղի ունենալ չի կարող, որովհետև ՀՀ սահմանները մեզ համար կարմիր գիծ են: Եվ սա բոլորը գիտեն և ոչ ոք չի կարող նման ոտնձգություն անել: Երբ ոտնձգությունը տեղի է ունեցել, մենք ասել ենք՝ հարգելի գործընկերներ, էդ կարմիր գիծը հատված է: Իրենք էլ ասել են՝ դե գիտեք, ոնց որ թե սահմանը դելիմիտացված չէ: Մենք էլ ասել ենք՝ բա որն է էդ կարմիր գիծը, որ ասում էիք: Ասեք, որ մենք էլ իմանանք մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ: Ասել ենք՝ էս քարտեզը, էս մատիտը, ցույց տվեք՝ որտեղով է անցնում, և նրանք ցույց չեն տվել: Եվ ես հրապարակային ասել եմ՝ եթե Հայաստանում ՀԱՊԿ-ը իր պատասխանատվության գոտին չունի, ուրեմն, փաստացի, որպես կազմակերպություն՝ գոյություն չունի: Եվ դա է եղել պատճառը, որ 2022-ի աշնանը Երևանյան գագաթնաժողովում ես հրաժարվել եմ ստորագրելուց ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթուղթը: Այստեղ Ղարաբաղի հետ կապված իրավիճակն ընդհանրապես կապ չունի»: |
Թաղապետարանների աշխատակիցները «գործուղվել են» ավտոբուսներ
2817:36Սիրիայի նոր ղեկավարն առաջին անգամ հայտնվել է հանրության առջև կնոջ հետ (տեսանյութ)
5417:20«100 դրամդ քեզ պահի, գժվցրիք արդեն». վեճ՝ ավտոբուսում (տեսանյութ)
5417:12«Քանի՞ տարի քաղաքապետ եղաք, ինչո՞ւ Գազելները չփոխեցիք ավտոբուսներով». քաղաքացին՝ Հայկ Մարությանին (տեսանյութ)
5316:54Արմեն Սարգսյանի սպանությունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը (տեսանյութ)
7416:43«Վարորդն իջել է ավտոբուսից, ասել՝ շեֆությունը գալիս է, ձեր բողոքն իրենց արտահայտեք». ուղևոր (տեսանյութ)
6416:18