Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.

«Լիարժեք աջակցում եմ ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությանը». Արծրուն Հովհաննիսյան

146
Կիրակի, 01 դեկտեմբերի, 2024 թ., 00:12
«Լիարժեք աջակցում եմ ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությանը». Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության նախարարության նախկին աշխատակից Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես՝ Արծրուն Հովհաննիսյանս՝ որպես զինվորական և պատմաբան, խորապես գիտակցում եմ կրթության անգնահատելի դերը մեր հասարակության զարգացման և առաջընթացի գործում։ Այս համոզմունքով լիարժեք աջակցում եմ ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությանը՝ 2025 թվականը հայտարարել Կրթության տարի։ Սա կլինի կարևոր քայլ՝ հիմք դնելու գիտակից, հզոր և պաշտպանված պետության կերտմանը: Միասին կարող ենք կառուցել այն Հայաստանը, որտեղ կրթությունը կդառնա ամենամեծ ուժը, իսկ գիտելիքը՝ անպարտելի զենքը»։