«Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն ու մարդասիրական խումբը լքել են քաղաքը՝ առանց համայնքին տեղեկացնելու». Զարմիկ Պողիկյան
![]() «Երկիր»-ի հետ զրույցում Հալեպում գործող հայկական «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը ներկայացրել է քաղաքում տիրող իրավիճակը՝ հակակառավարական զինված խմբավորումների՝ Հալեպ ներխուժումից հետո: Նրա խոսքով՝ երեկ մինչև կեսգիշեր բախումներ են տեղի ունեցել, որոնք լսելի են եղել նաև իրենց բնակավայրում: «Անապահով էինք մեզ զգում, արդեն ցերեկը տեղեկացանք, որ քաղաքում ընդդիմադիրներն են, Սիրիայի բանակն այժմ քաղաքում չէ: Հիմա բախումներ չկան, բայց քաղաքում շատ քիչ մթերային խանութներ են բաց, ոչինչ չի գործում, բոլորս փակվել ենք տանը: Հակասական տեղեկություններ են տարածվում: Ճիշտ է, մենք ապահովված ենք սննդի պաշարով, բայց չգիտենք՝ ի՞նչ համաձայնություններ ձեռք կբերվեն, ի՞նչ կլինի մեր հետ»,- ասել է Զարմիկ Պողիկյանը: Զրուցակիցը տեղեկացրել է՝ հիմնական բախումները քաղաքի ծայրամասերում են տեղի ունեցել: Երբ լսել են առաջին ձայները, միանգամից պատսպարվել են: «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիրը մեկ այլ խնդրի մասին ևս խոսել է. «Մենք տեղյակ չենք եղել, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը, հյուպատոսարանի աշխատակիցներն ու Հալեպի տարածաշրջանում առաքելություն իրականացնող ՀՀ-ի հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խումբը բախումներից առաջ լքել է քաղաքը: Համայնքը տեղյակ չէր սրա մասին: Տեղեկացանք միայն այն ժամանակ, երբ նրանք արդեն լքել էին քաղաքը: Բարեբախտաբար հայկական համայնքում տուժածներ չկան: Կապը պահում ենք բոլորի հետ, բայց այս պահին բոլորս էլ անորոշության մեջ ենք»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

«Համաշխարհային օվկիանոսի մակերևութային ջերմաստիճանը հուլիսին ռեկորդային է եղել»․ Լևոն Ազիզյան
6321:18
«Անգլիայի բոլոր ջրային ավազաններն աղտոտված են թունավոր քիմիական նյութերով»․ Լևոն Ազիզյան
10419:54
«Տարհանվել է 5 բնակիչ, հրդեհը մեկուսացվել է»․ ՀՀ ՆԳՆ ՓԾ
8119:48
Հրդեհ է բռնկվել Սայաթ-Նովա 21 Ա շենքում (տեսանյութ)
11319:24
«Մեզ առաջարկվողը ոչ միայն հեռու է խաղաղությունից, այլ հակադիր է բուն խաղաղության կոնցեպտին»․ Իշխան Սաղաթելյան
9216:48
«Անձնական կյանքի մանրամասների հրապարակման իմաստը ո՞րն է»․ Գայանե Աբրահամյան
11316:30
