«Ավարտում եմ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները». Կարեն Կարապետյան
![]() Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հայտարարել է հրաժարականի մասին: Այս մասին նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որոշում կայացրի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները։ Ինձ համար մեծագույն պատիվ և պատասխանատվություն էր ծառայելը մեր երկրին այս կարևոր պաշտոնում: Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել այս բացառիկ հնարավորության համար։ Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում նվիրյալ մասնագետների մեր թիմին, որոնց հետ պատիվ և հաճույք էր աշխատել կողք կողքի և կիսել այս բարդ ճանապարհը։ Իրապես, անչափ հպարտ եմ այն արդյունքներով, որը մենք միասին գրանցել ենք՝ իրավական, դատական և հակակոռուպցիոն բարեփոխումների ուղղությամբ: Վստահ եմ, որ այս ջանքերը կշարունակեն ձևավորել մեր երկրի ապագա իրավական և ինստիտուցիոնալ համակարգը և կայուն հիմք կհանդիսանան նախարարության նոր թիմի հետագա արդյունավետ աշխատանքների համար։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր բոլոր միջազգային գործընկերներին, որոնք ողջ այս ընթացքում կիսել են մեր ձգտումները և անվերապահորեն աջակցել մեր բարեփոխումների օրակարգին»,- գրել է փոխնախարարը: Աղբյուրը` Կարեն Կարապետյան |

«Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»․ ՄԻՊ
150Երեկ, 16:12
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին
138Երեկ, 12:42
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին (տեսանյութ)
143Երեկ, 11:48
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը
180Երեկ, 11:30
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
12907.08.2026, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23006.08.2026, 19:18
