Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2024 թ.

«Եթե կարծիքը փոխել է, ի վիճակի է լքել ֆրակցիան»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Գեղամ Նազարյանի մասին

61
Այսօր, 17:18
«Եթե կարծիքը փոխել է, ի վիճակի է լքել ֆրակցիան»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Գեղամ Նազարյանի մասին

«Մոտակա օրերին քննարկելու ենք այդ հարցը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հայտարարությանը և հարցին՝ «ճիշտ է, որ մանդատը դնի՞, թե՞ խմբակցությունից դուրս գա»։

«Մանդատը թողնելու քննարկում չի եղել, բայց եթե ֆրակցիայի անդամներից մեկը կարծիքներ է ասում, որը ֆրակցիայի մոտեցմանը հակառակ է, իհարկե պետք է քննարկման առարկա դառնա։ Եթե համաձայն չէ, կարծիքը փոխել է, ի վիճակի է լքել ֆրակցիան, կամ ֆրակցիան իրավունք ունի որոշ պրոցեդուրաներից հետո հեռացնել նրան»,- լրագրողներին ասաց Ռոբերտ Քոչարյանը։

«Ֆրակցիան իրավունք ունի հեռացնել պատգամավորին»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Գեղամ Նազարյանի մասին