«Նիկոլի իրական տերերը թույլ չեն տվել, որ մասնակցի ՀԱՊԿ-ի հավաքին»․ Սամվել Նիկոյան
Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ չի մասնակցի ՀԱՊԿ հավաքին, որը տեղի կունենա նոյեմբերի 28-ին Աստանայում։ ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը «168»-ի հետ հարցազրույցում կարծիք հայտնեց, որ դա պայմանավորված է արտաքին պարտադրանքով։ «Փաշինյանի իրական տերերը թույլ չեն տալիս, որ մասնակցի. այն տերերը, որոնք մեծ դերակատարություն են ունեցել, որ նա գա իշխանության, «սնուցել են», պահել են, ֆինանսավորել են, և նրանց շնորհիվ մինչև հիմա էլ ինքը կարողանում է իր իշխանությունը պահել։ Նրանց չի հետաքրքրում Հայաստանի անվտանգությունը, այլ հետաքրքրում է Հայաստանի հակառուսական կեցվածքը։ Այսինքն, նրանց պետք է Հայաստանը դուրս բերել ռուսական ազդեցության որևէ շրջանակից, ավելին, Հայաստանին տրամադրել ընդդեմ Ռուսաստանի, այսինքն՝ դարձնել այն մարտական ջոկատներից մեկը, որը կարող է կռվել և զոհվել հանուն ինչ-ինչ շահերի։ Եվ Նիկոլը ընդունել է դա․ զոհաբերել Հայաստանը ինչ-ինչ շահերի համար»,- նշեց Նիկոյանը։ «Այդ տերերը փայլուն կերպով կատարում են իրենց խոստումները՝ դա Նիկոլի իշխանությունն անսասան պահելն է և աչք են փակում նրա հակաօրինական ցանկացած քայլի վրա․ լռում են, որովհետև Նիկոլն սպասարկում է Արևմուտքի արտաքին քաղաքական շահերը»,- ընդգծեց նա։ |
«Նիկո՛լ, ժամանակն է՝ «խնդրես» Լենային, որ հեռանա»․ Ռոբերտ Հայրապետյան
1921:12Փաշինյանն իր ավերածություններով նպատակ ունի ամբողջապես զոմբիացնել հասարակությանը»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
3320:54«Ես էս իդիոտ թեմայի վրա գրազ եմ եկել»․ Նաիրա Զոհրաբյան (լուսանկար)
4020:30«Հովիկ Աղազարյանը միաժամանակ երկու հորդորների ներքո տառապում է»․ Նարինե Մկրտչյան
5918:54«Ես մանդատ վայր դնելու մտադրություն չունեմ»․ Գեղամ Նազարյան
6718:42ԵԱՏՄ գագաթնաժողովը Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում
6318:18