«Հեռադիտակային շոու». Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհել է Լեհաստանի նախագահի` հայ-ադրբեջանական սահմանային գոտի այցից
![]() Թշնամի Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի՝ հայ-ադրբեջանական սահմանամերձ գոտու տարածքում գտնվող՝ Եվրոմիության դիտորդական առաքելության լեհ դիտորդների հետ հանդիպման կապակցությամբ։ «Լեհաստանի նախագահի այցը Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գոտի ԵՄ անդամ երկրների հակաադրբեջանական քաղաքականության հերթական վկայությունն է։ Մենք խորապես ցավում ենք Լեհաստանի նախագահի այս քայլի համար։ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել անհրաժեշտ դիվանագիտական միջոցներ՝ ի պատասխան այս ոչ բարեկամական արարքի»,- ասվում է Բաքվի տարածած հաղորդագրության մեջ։ Ադրբեջանցիները լեհական կողմի գործողությունները «հեռադիտակային շոու» են բնորոշել և նշել են, որ երկկողմ հարաբերությունները այս գործողությամբ կսրվեն։ Ավելի վաղ հայտնել ենք, որ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Հայաստանում Եվրոմիության դիտորդական առաքելության՝ Երասխ բնակավայրում գտնվող դիտակետում հանդիպել է լեհ դիտորդների հետ։ |

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
10113:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
19210:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
134Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
16004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
14004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
13704.11.2026, 12:06
