Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2024 թ.

«ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը 7 քաղաքացիական և վարչական գործերում պատասխանող կողմ է»․ Ռոբերտ Հայրապետյան

126
Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ., 22:54
«ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը 7 քաղաքացիական և վարչական գործերում պատասխանող կողմ է»․ Ռոբերտ Հայրապետյան

ՔՊ-ն ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամի պաշտոնում ներկայացրել է Սիրունյան Ալեքսանդրի թեկնածությունը:
ԱԺ կայքում հրապարակված «գիտնականի տվյալներ պարունակող քարտ» վերտառությամբ թղթի կտորից պարզ է դառնում, որ վերջին անգամ «գիտական գործունեություն» Սիրունյանը ծավալել է 2010 թվականին, ինչը խնդրահարույց է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի տեսանյունից:
Բացի այդ, հանրության լայն շրջանակների կողմից որպես ոգելից խմիչքի շիշ ընկալվող այս առանձնյակը բոլոր հնարավոր պաշտոնների թվարկումից հետո ստորագրած ինքնակենսագրականում հպարտորեն նշել է, որ հանդիսանում է ՔՊ անդամ (հավակնելով ապաքաղաքական լինելու պահանջ ունեցող պաշտոնի):
Նիկոլահպատակ գրառումներով հայտնի երբեմնի դասախոսը համացանցի իր օգտահաշիվներից հեռացրել է գրառումները, թողնելով լոկ նիկոլի և Հռոմի պապի գրկախառնված նկարը:
Հետաքրքիր է, պալատական, ավելի ճիշտ գրպանային այս փաստաբանի վերաբերյալ ԿԿՀ-ն բարեվարքության ինչպիսի՞ եզրակացություն է տվել, հաշվի առնելով, որ այս պահին կա շուրջ 7 քաղաքացիական և վարչական գործ, այդ թվում՝ վճարման կարգադրություններ, որոնցում Սիրունյանը հանդիսանում է պատասխանող կողմ»:

«ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը 7 քաղաքացիական և վարչական գործերում հանդիսանում է պատասխանող կողմ»․ Ռոբերտ Հայրապետյան