Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

«Հովիկ Աղազարյանը միաժամանակ երկու հորդորների ներքո տառապում է»․ Նարինե Մկրտչյան

60
Այսօր, 18:54
«Հովիկ Աղազարյանը միաժամանակ երկու հորդորների ներքո տառապում է»․ Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախկինների ժամանակ պատգամավորական մանդատը գնում էին՝ դրա համար վճարելով կա՛մ կանխիկ փողով, կա՛մ քաղաքական սկզբունքներով։
Ներկաների ժամանակ մանդատը, պարզվեց, ստանում են ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կամքով, այլև օտար պետությունների քաղաքացիների «հորդորով»։
Հիմա Հովիկ Աղազարյանը միաժամանակ երկու հորդորների ներքո տառապում է՝ մեկը՝ օտար պետության քաղաքացու, մյուսը՝ ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի։
Դե եթե հորդորով ես ստացել այդ մանդատը, ապա հորդորով էլ դրանից պետք է հրաժարվես»։

Աղբյուրը`   Նարինե Մկրտչյան