Ինչո՞ւ չի կարելի շատ մանդարին ուտել
![]() Կանանց խորհուրդ է տրվում մեկ անգամց ուտել ոչ ավելի, քան 150, իսկ տղամարդկանց՝ ոչ ավելի, քան 200 գրամ մանդարին։ Այս մասին ասել է սննդաբան, առաջին կարգի գաստրոէնտերոլոգ և սննդային վարքագծի հոգեբան Նուրիա Դիանովան։ Նրա խոսքով՝ մանդարինները շատ օգտակար հատկություններ ունեն։ Դրանք պարունակում են բազմաթիվ վիտամիններ, որոնք մեզ այնքան անհրաժեշտ են ձմռանը, այդ թվում՝ C վիտամին: Մանդարիններն ունեն մի բան, որը չունեն բանանն ու խնձորը՝ անուշաբույր յուղեր, որոնք բարելավում են ձեր տրամադրությունը: Ենթադրվում է, որ մանդարինի բույրը, ինչպես շատ ցիտրուսային մրգերինը, բուժում է և որոշակի ազդեցություն ունի հոգեկան ներաշխարհի վրա: Այնուամենայնիվ, չպետք է չարաշահել այս ուտելիքը: Դիանովայի խոսքով՝ մանդարինները պարունակում են հիստամին՝ ամինաթթու, որը խթանում է ալերգիկ ռեակցիաները, ինչպես նաև բաղադրիչներ, որոնք ուժեղացնում են դրա արտադրությունը։ Մանդարին ուտելուց առաջ անհրաժեշտ է դրանք կշռել։ Կանանց համար բավարար է 150 գրամ, իսկ տղամարդկանց համար՝ 200 գրամ։ Եթե դուք ավելի շատ օգտագործեք, կարող է ցան առաջանալ, ինչպես նաև ստամոքսի կծկումներ և թուլություն։ Ավելի լավ է մանդարին ուտել երկու օրը մեկ, քանի որ բազմազանությունն առողջության գրավականն է։ |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
20830.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
20330.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
15528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
16228.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19523.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22521.10.2026, 13:12
