Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.

«Ես մանդատ վայր դնելու մտադրություն չունեմ»․ Գեղամ Նազարյան

63
Այսօր, 18:42
«Ես մանդատ վայր դնելու մտադրություն չունեմ»․ Գեղամ Նազարյան

«Ես մանդատ վայր դնելու մտադրություն չունեմ, նման խոսակցություններ էլ չեմ լսել»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով մամուլում տարածվող տեղեկատվությանը, թե ընդդիմադիր խմբակցությունում բարձրացվելու է իր՝ պատգամավորական լիազորություններից հրաժարվելու հարցը։

Աղբյուրի տեղեկացմամբ, անդրադառնալով դիտարկմանը, որ «Հայաստան» խմբակցությունը այդ հարցն է առաջիկայում քննարկելու, և Աղվան Վարդանյանն էլ հաստատել է այդ տեղեկատվությունը, Նազարյանը նշել է․ «Իրենք ո՞նց կարող են քննարկել էդ հարցը»։

Դիտարկմանը, թե այնպես, ինչպես եղավ ՔՊ-ի պարագայում, խնդրեցին, մանդատը վայր դրեց պատգամավորը, Նազարյանն արձագանքել է․ «Ինձ չեն կարող խնդրել»։

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում ու մամուլում քննարկվել էր Գեղամ Նազարյանի ու Ալեն Սիմոնյանի համատեղ նկարը՝ այլ ՔՊ-ականների հետ, որն արվել է Վիետնամում գործուղման ժամանակ։ «Հայաստան» դաշինքում վաղուց կար խուլ դժգոհություն, որ Նազարյանն ակտիվ համագործակցում է ՔՊ-ի՝ հատկապես իր համերկրացի ու Նիկոլ Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանի հետ, սակայն հիմա, ինչպես երևում է, որոշել են հարցը հանրայնացնել։