Օկուպացված Դադիվանքը փոխանցվել է ուդիների տնօրինությանը
Արցախի խորհրդանիշներից մեկը՝ օկուպացված Դադիվանքը փոխանցվել է ուդիների համայնքի տնօրինությանը։ Ադրբեջանական քարոզչամեքենան ներկայացնում է, թե իբր հայերը «1993-2020 թվականների օկուպացիայի ժամանակաշրջանում» փորձել են կեղծել տաճարի պատմությունը՝ այն ներկայացնելով որպես իրենցը, իսկ ազատագրումից հետո վերադարձվել է նախնական տերերին։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «2020 թվականի պատերազմի ավարտից հետո ադրբեջանական պետական քարոզչամեքենան հայկական մշակութային ժառանգության բռնայուրացմանը միտված քարոզչության մեջ ակտիվորեն սկսել է ներգրավել Ադրբեջանի տարածքում բնակվող հայադավան քրիստոնյա ուդիներին»,- գրում է monumentwatch.org-ը՝ նշելով, որ գլխավոր պատճառն այն էր, որ ուդիները կովկասյան աղվանների միակ քրիստոնյա հետնորդներն են: Մինչդեռ, Դադիվանքի վաղեմության ու հայկականության մասին փաստում են վանքի պատերի վրա պահպանված արձանագրություններն ու վանքի տարածքում գտնվող հնագույն խաչքարերը: Վանքի կառուցման մասին պատմական տեղեկություններ ու վկայություններ կան արտասահմանյան տարբեր գրականության մեջ և մասնագիտական աշխատություններում: |
«Լեռների արծիվ, թշնամու սարսափ». Էդգար Ղազարյան
1015:12«Հայտնի մտավորականներն՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման»․ «Մայր Հայաստան»
3714:42«Գցել, բռնել ա, որ լավ դիտվող էջ ունի, ինչո՞ւ գովազդ-մովազդ չանի». Բորիս Մուրազի
4714:24Նոր ձերբակալություն՝ Կենտրոնի թաղապետարանում
4414:18«Նույն պատը՝ չորս ամսվա տարբերությամբ»․ Հակոբ Կարապետյան (լուսանկար)
5513:42«Աննա՛, տգիտության դեմ պայքարը սկսի ընտանիքիցդ, ձեր թիմից ու կողմնակիցներից»․ Գագիկ Համբարյան
5213:36