Առաջարկվում է ներդնել աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրման վերաբերյալ նախագիծը։ Այն ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։ «Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի միջոցով կապահովվի աշխատողի և գործատուի աշխատանքային հարաբերությունների թափանցիկությունը, հնարավորություն կստեղծվի պատշաճ իրականացնել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունը, աշխատանքային հարաբերության կողմերին հնարավորություն կընձեռվի թվային եղանակով ցանկացած պահի հասանելի դարձնել կնքված աշխատանքային պայմանագրերը»,- ասաց Սարգսյանը: Թվային համակարգի բազային հասանելիության շնորհիվ Տեսչական մարմինը հնարավորություն կունենա արդյունավետ վերահսկողություն իրականացնել՝ բացահայտելով աշխատանքային օրենսդրության, այդ թվում՝ աշխատանքային պայմանագրի պայմանների խախտումները: «Որպես նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսվում է 2025 թվականի հուլիսը: Սկզբնական փուլում թվային համակարգի միջոցով աշխատանքային պայմանագրերի կնքումը նախատեսվում է կամավոր սկզբունքով: Արդեն 2026 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումն իրականացնել բացառապես թվային համակարգի միջոցով»,- ասաց Ռուբեն Սարգսյանը: Ժամկետը նախատեսվել է նաև հաշվի առնելով այն, որ 2026 թվականից բոլորի համար պարտադիր է լինելու եկամտային հարկի տարեկան հաշվարկները (հայտարարագրերը) ներկայացնելու պահանջը։ Թվային համակարգի կառավարումն իրականացվելու է Պետական եկամուտների կոմիտեի կողմից: |
«Լեռների արծիվ, թշնամու սարսափ». Էդգար Ղազարյան
1015:12«Հայտնի մտավորականներն՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման»․ «Մայր Հայաստան»
3714:42«Գցել, բռնել ա, որ լավ դիտվող էջ ունի, ինչո՞ւ գովազդ-մովազդ չանի». Բորիս Մուրազի
4714:24Նոր ձերբակալություն՝ Կենտրոնի թաղապետարանում
4414:18«Նույն պատը՝ չորս ամսվա տարբերությամբ»․ Հակոբ Կարապետյան (լուսանկար)
5513:42«Աննա՛, տգիտության դեմ պայքարը սկսի ընտանիքիցդ, ձեր թիմից ու կողմնակիցներից»․ Գագիկ Համբարյան
5213:36