Bank of China-ի նախկին ղեկավարը դատապարտվել է մահապատժի
![]() Աշխարհի խոշորագույն բանկերից մեկի՝ Bank of China-ի խորհրդի նախկին նախագահ և կուսակցական կոմիտեի քարտուղար Լյու Լյանժը մահապատժի է դատապարտվել կաշառք ստանալու համար, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գերագույն ժողովրդական դատախազությանը։ Պատժի իրականացումը հետաձգվել է 2 տարով։ Բացի այդ, Լիանգեն ցմահ զրկվել է քաղաքական իրավունքներից, իսկ նրա անձնական ունեցվածքը բռնագրավվել է։ Bank of China-ն երկրի ամենահին բանկն է և Չինաստանի չորս խոշորագույն ֆինանսական հաստատություններից մեկը: Մինչև 1942 թվականը եղել է փողի թողարկման պատասխանատու բանկերից մեկը։ Ներկայումս կենտրոնական բանկի գործառույթներն իրականացնում է Չինաստանի ժողովրդական բանկը։ Ավելի վաղ Չինաստանում 278 միլիոն յուանի (մոտ 38 միլիոն ԱՄՆ դոլար) չափով կաշառք ստանալու համար մահապատժի է դատապարտվել Գուանդուն նահանգի Ազգային Ժողովրդական Կոնգրեսի (NPC) մշտական հանձնաժողովի փոխնախագահ Չեն Ցզինին։ |

«Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
5609:57
Հորմուզի նեղուցում լցանավ է հրդեհվել
254Երեկ, 21:13
Ցուցարարներն ավերածություններ են կատարել Մարսելի և Լիլի քաղաքապետարաններում
361Երեկ, 19:42
Անչափահասները Դավիթաշենում հրկիզել են սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը
197Երեկ, 17:24
Թուրքիայում աշակերտներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել
342Երեկ, 16:00
Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի
135Երեկ, 11:48
