Հյուսիսային Կորեան էլ ավելի շատ հրթիռներ կփոխանցի Ռուսաստանին. ամերիկացի դիվանագետ
![]() Հյուսիսային Կորեան պատրաստվում է էլ ավելի շատ բալիստիկ հրթիռներ փոխանցել Ռուսաստանին՝ ուկրաինական քաղաքների վրա հարձակվելու համար։ UNIAN-ի փոխանցմամբ՝ այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է ԱՄՆ հատուկ քաղաքական հարցերով ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Վուդը։ Ամերիկացի դիվանագետը նշել է, որ որոշ ժամանակ է անցել այն պահից, երբ Ռուսաստանն անցել է պատերազմի ընդլայնման և սաստկացման՝ արկերի, հրթիռների և անօդաչու սարքերի մատակարարման համար դիմելով այլ երկրներին։ Մասնավորապես, Ռուսաստանի կողմից Հյուսիսային Կորեայից և Իրանից հրթիռների ստացումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից նախկինում ընդունված բանաձևերի խախտմամբ։ Դիվանագետը նաև նշել է, որ, հաշվի առնելով պատերազմում Ռուսաստանի կորուստները, որոնք ամեն օր կազմում են ավելի քան հազար մարդ, ռուսներն իրենց զորքեր են հավաքագրել Հյուսիսային Կորեայից ժամանած ավելի քան 10 հազար զինվորի։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
