Ինչո՞ւ է ՀՀ-ն խնդրել, որ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը Հայաստանում չկայանա․ ԱԳՆ-ի պարզաբանումը
«Լուրեր»-ը հարց է ուղղել ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ԵՏԱՄ-ում նախագահող երկիր Հայաստանում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը չանցկացնելու վերաբերյալ Ուշակովի հայտարարությունը, ինչո՞ւ է Երևանը նման որոշում կայացրել, ո՞րն է Հայաստանում նիստը չանցկացնելու պատճառը։ Բադալյանը պարզաբանել է․ «ԵԱՏՄ շրջանակներում գործող կանոնակարգով նախատեսված չէ, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն անպայմանորեն անցկացվի ԵԱՏՄ կանոնադրական մարմիններում նախագահող անդամ պետությունում: Համապատասխանաբար, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի անցկացման կարգի՝ հաջորդ հերթական նիստի անցկացման ժամկետների և վայրի մասին որոշումն ընդունվում է դրան նախորդող նիստի ընթացքում: Տվյալ դեպքում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2024թ. մայիսի 8-ին ք. Մոսկվայում կայացած նիստի ընթացքում անդամ երկրների ղեկավարների կողմից որոշում է ընդունվել հաջորդ հերթական նիստն անցկացնել ընթացիկ տարվա դեկտեմբերին Սանկտ Պետեբուրգում»։ |
«Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին կմասնակցեն քաղաքապետի պաշտոնակատարի հետևյալ թեկնածուները». Նիկոլ Փաշինյան
17900:18Հովիկ Աղազարյանը հեռացվել է ՔՊ-ից տեղեկատվական արտահոսքի, բարոյական նորմերի խախտումների պատճառով
17700:12Հարավային Կորեայի խորհրդարանը դեմ գնաց նախագահին ու չեղարկեց արտակարգ դրությունը
356Երեկ, 21:30Հովիկ Աղազարյանին ՔՊ կուսակցության վարչությունը կհեռացնի իր շարքերից
212Երեկ, 21:06«Հետաքրքիր է, որ Վրաստանի եվրոինտեգրման գործընթացի կասեցումը նոր չի տեղի ունեցել». Վահե Սարգսյան
189Երեկ, 19:30Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոր տեղակալ ունի
204Երեկ, 19:12