Սասունիկում կեղտաջրերը լցվում են խմելու ջրի համար նախատեսված տարածք
Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում դիտահորից դուրս թափվող կեղտաջրերը տևական ժամանակ է՝ հոսում և լցվում են խմելու ջրի համար նախատեսված տարածք: Այս մասին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հայտնել են գյուղի բնակիչները: «30 տարի է՝ այս խնդիրը կա, 30 տարի է՝ պատկան մարմիններին տեղեկացնում ենք: Անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ այցելեց մեր գյուղ, նրան ասացինք, որ էս խնդիրը կա, վարչապետն էլ մեզ ասաց, որ Կառավարությունը ֆինանսավորել է ու անգամ զարմացավ, որ ֆինանսավորումից հետո հարցը չի լուծվել: Ամբողջ կեղտաջուրը հոսում, հասնում է խմելու ջրի համար նախատեսված հատված, որտեղով խմելու ջրի ջրատարն է անցնում և մենք ունենք լուրջ կասկածներ, որ կեղտաջուրը խառնվում է խմելու ջրի հետ, քանի որ ամռանը դեպքեր են եղել, երբ երեխաները թունավորվել են: մենք զանգում ենք «Վեոլիա ջուր», մեզ ասում են՝ մեր գործը չի»,- ասել են բնակիչները: |
«Նման տեղումնառատ նոյեմբեր 2016-ից ի վեր հանրապետությունում չի եղել». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6200:36«Այրված «Lexus»-ները պատկանում են իմ վարորդի բարեկամին»․ Արմեն Փամբուխչյան
66Երեկ, 23:54«ԱԱԾ շենքի դիմաց մեքենայից գողություն են կատարել, ոստիկաններն ուշանում են»․ Ռոման Երիցյան
81Երեկ, 23:30Հյուսիսային Կորեան էլ ավելի շատ հրթիռներ կփոխանցի Ռուսաստանին. ամերիկացի դիվանագետ
181Երեկ, 22:25«Ե՞րբ են հղի ադրբեջանուհու սրտի զարկերը հասնում 170-ի». Նաիրա Զոհրաբյանը՝ Ադրբեջանում հայատյացության մասին (տեսանյութ)
79Երեկ, 20:48ՊՆ-ն՝ Ջերմուկի դիրքերից հետ քաշվելու լուրերի մասին
87Երեկ, 20:36