«Գյումրին պետք է դառնա Փաշինյանի քաղաքական ֆիասկոյի սկիզբը». Սուրեն Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը. «Կոչ ընդդիմադիր ուժերին Ի սկզբանե ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում հաղթելու որևէ շանս չունեն՝ առանձին վերցրած կամ սատելիտների հետ միասին: Այս ակնհայտ փաստը հակասություն մեջ է մտնում ՏԻՄ-երն ուզուպացնելու Փաշինյանի «հետևողական» քաղաքականության մեջ: Երբ Նիկոլ Փաշինյանը նախօրեին խոսում էր Գյումրիում ինչ-որ փրազմերիզի կամ նախնական ընտրությունների, քաղաքապետի ԺՊ նշանակելու մասին, մի կողմից, բացահայտում էր սեփական վախերն ու ցայտնոտը, մյուս կողմից՝ «Վանաձորի մոդելով» Գյումրիի ընտրությունները հետաձգելու և փաստորեն՝ տեղական իշխանությունն ուզուրպացնելու մտադրությունը: Որևէ կերպ չպետք է թույլ տալ, որ Փաշինյանը սեփական «քաղաքապետացու» Վահագն Մկրտչյանին պարտադրի Գյումրիին՝ սահմանափակելով կամ կանխորոշելով պատվախնդիր գյումրեցիների ընտրության իրավունքը: Որպես Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, կոչ եմ անում ընտրական գործընթացին մասնակցության հայտ ներկայացրած բոլոր ընդդիմադիր ուժերին՝ համատեղ, քաղաքական և իրավական հասանելի գործիքներով, կանխել Փաշինյանի կողմից Գյումրիի տեղական իշխանությունն ուզուրպացնելու բացահայտ փորձը: Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա նրա քաղաքական ֆիասկոյի սկիզբը»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |
«Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին կմասնակցեն քաղաքապետի պաշտոնակատարի հետևյալ թեկնածուները». Նիկոլ Փաշինյան
17900:18Հովիկ Աղազարյանը հեռացվել է ՔՊ-ից տեղեկատվական արտահոսքի, բարոյական նորմերի խախտումների պատճառով
17700:12Հարավային Կորեայի խորհրդարանը դեմ գնաց նախագահին ու չեղարկեց արտակարգ դրությունը
356Երեկ, 21:30Հովիկ Աղազարյանին ՔՊ կուսակցության վարչությունը կհեռացնի իր շարքերից
212Երեկ, 21:06«Հետաքրքիր է, որ Վրաստանի եվրոինտեգրման գործընթացի կասեցումը նոր չի տեղի ունեցել». Վահե Սարգսյան
189Երեկ, 19:30Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոր տեղակալ ունի
204Երեկ, 19:12