Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2024 թ.

«Բոլոր դատավորները պետք է մտածեն՝ ԲԴԽ նախագահը ինչո՞ւ մեզ խայտառակեց». Ռոբերտ Քոչարյան

58
Այսօր, 14:48
«Բոլոր դատավորները պետք է մտածեն՝ ԲԴԽ նախագահը ինչո՞ւ մեզ խայտառակեց». Ռոբերտ Քոչարյան

«Մի քանի օր առաջ ԲԴԽ նախագահը մի սմսով ուղղակի փախավ պաշտոնից: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է մտածել, որ եթե օրենքով ամենից պաշտպանված մարդը մեկ սմսով փախնում է իր պաշտոնից, ի՞նչ վիճակում են հայտնվում դատավորները, եթե հանկարծ ստանան նման կարգի սմս»,-դատական նիստի ժամանակ, դիմելով դատավորին, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ավելի վաղ նիստի ժամանակ փաստաբան Արամ Օրբելյանի դատավորին ուղղված խոսքին՝ «պարզ է, սմս եք ստացել»: Շարունակելով խոսքը, Քոչարյանը արտահայտեց այն կարծիքը, որ «բոլոր դատավորները պետք է մտածեն, թե ԲԴԽ նախագահը ինչո՞ւ մեզ խայտառակեց և այս վիճակում դրեց»: «ԲԴԽ նախագահը այն պաշտոնյան է, որի գործառույթն է պաշտպանել դատավորների անկախությունը: Եթե ինքը չի կարողանում պաշտպանել իր անկախությունը, ապա «ձեր բանը բուրդ ա»»,- ընդգծեց Քոչարյանը՝ հավելելով, որ իրենց կասկածները օդից չեն, դրանք «ստեղծել են sms ուղարկողը և պաշտոնից միանգամից հրաժարվողները»:

«Բոլոր դատավորները պետք է մտածեն՝ ԲԴԽ նախագահը ինչո՞ւ մեզ խայտառակեց». Ռոբերտ Քոչարյան