Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանն ինքնակամ են ներկայացել դատարան
Մարտի 1-ի վերաբացված գործի քննության շրջանակներում Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը դատարանում հայտարարեցին, որ իրենց ազատությունը չի սահմանափակվել և իրենք ինքնակամ են ներկայացել դատարան: Հիշեցնենք, որ 2008թ․ մարտի 1-ի իրադարձություններին առնչվող գործով ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։ Սահմանադրական դատարանի կողմից 2021թ․ մարտի 26-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 300,1-րդ հոդվածը Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելուց հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սահմանադրական կարգի տապալման դրվագով կարճել էր քրեական գործը և դադարեցրել քրեական հետապնդումը։ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող մյուս դրվագով ևս քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով և այժմ մեղադրյալի կարգավիճակ ունի միայն Արմեն Գևորգյանը։ 3 տարի անց Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը:
|
«Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին կմասնակցեն քաղաքապետի պաշտոնակատարի հետևյալ թեկնածուները». Նիկոլ Փաշինյան
17900:18Հովիկ Աղազարյանը հեռացվել է ՔՊ-ից տեղեկատվական արտահոսքի, բարոյական նորմերի խախտումների պատճառով
17700:12Հարավային Կորեայի խորհրդարանը դեմ գնաց նախագահին ու չեղարկեց արտակարգ դրությունը
356Երեկ, 21:30Հովիկ Աղազարյանին ՔՊ կուսակցության վարչությունը կհեռացնի իր շարքերից
212Երեկ, 21:06«Հետաքրքիր է, որ Վրաստանի եվրոինտեգրման գործընթացի կասեցումը նոր չի տեղի ունեցել». Վահե Սարգսյան
189Երեկ, 19:30Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոր տեղակալ ունի
204Երեկ, 19:12