«Սուպերլիդերը»․ Փաշինյանը «նեղ կրուգին» անգամ բանի տեղ չի դնում․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է ․ «Իշխանական կուլիսներում այս օրերին բուռն քննարկում են ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և վարչապետ Փաշինյանի խոսքի ու գործի հակասությունները։ Ժամանակին «սուպերլիդերությունը», «սուպերվարչապետությունը» եռանդով քննադատող Փաշինյանն այսօր մի քանի անգամ գերազանցել է բոլոր նախորդ սուպերլիդերներին ու սուպերվարչապետներին: Ժամանակին նա ասում էր. «Այդ համակարգում գործում են «սուպերլիդերներ», որոնք ոչ թե քննարկում են, այլ, ըստ էության, կայացնում են որոշումներ, իսկ մյուսներն այդ որոշումներին ենթարկվում են, և դրանով ամեն ինչ ավարտվում է»: Իսկ իր հիմնադրած ուժի մասին ասում էր. «Այստեղ հավաքված են քաղաքացիական բարձր գիտակցություն ունեցող մարդիկ, և այստեղ գտնվող մարդկանց հնարավոր չէ կառավարել, ինչպես ընդունված է ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում»: Մինչդեռ վերջին օրերի կադրային ջարդը, հատկապես ՔՊ-ական պաշտոնյաներին ու պատգամավորներին sms-ներով ազատելը, Փաշինյանն անգամ ՔՊ իր «նեղ կռուգի» հետ չի քննարկել: Եվ միայն Հովիկ Աղազարյանի դիմադրությունից ու մերժում ստանալուց հետո է հավաքել վարչությանը, որ խնդրի լուծմանը մասնակցեն նաև ուսապարկերն ու օգնեն, որ իր կամքը կատարվի: Ոհմակի պես, վախից ու ստորաքարշությունից ելնելով՝ կողմ քվեարկեն Աղազարյանին մանդատից զրկելու որոշմանը և հոգեբանական ճնշում գործադրեն, որ Աղազարյանը հասկանա՝ մենակ է մնացել պետական մամլիչի առաջ, ու նահանջի»։ |
«Միջազգային հարաբերություններում երկակի ստանդարտների մասին»․ Մհեր Հակոբյան
3902:12«Դաշնակցությանն ուղղված հարցերից մի քանիսին պատասխանել եմ ես»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
5601:12«Սա «տոնական» թմբիրի ներքո քաղաքացու գրպան մտնել է»․ Լիլիթ Գալստյան (լուսանկար)
5700:42«Նիկոլի իրական տերերը թույլ չեն տվել, որ մասնակցի ՀԱՊԿ-ի հավաքին»․ Սամվել Նիկոյան (տեսանյութ)
60Երեկ, 23:48«Բա ո՞վ է ուտում էդ փողը, հիմա՞ ով է թալանում»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
71Երեկ, 23:06«ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանը 7 քաղաքացիական և վարչական գործերում պատասխանող կողմ է»․ Ռոբերտ Հայրապետյան (լուսանկար)
68Երեկ, 22:54