Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2024 թ.

«Մեզ շարունակում են համոզել՝ «մի փոքր էլ տանք, ու վերջ, արդեն լավ կլինի». Կարեն Վրթանեսյան

62
Այսօր, 10:06
«Մեզ շարունակում են համոզել՝ «մի փոքր էլ տանք, ու վերջ, արդեն լավ կլինի». Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուղիղ 3 տարի առաջ Նիկոլը վստահեցնում էր, որ Հայաստանի «ճիշտ սահմանն» արդեն գծում են և անում են դա GPS համակարգով։
Մեջբերում իր ելույթից. «Սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով»։
GPS-ով տարածքները հանձնել-վերջացնելուց հետո (այդ թվում՝ Հայաստանի ամենամեծ ոսկու հանքը, Գորիս-Կապան ճանապարհը և այլն), պարզվեց, որ այդ ամենն այնուամենայնիվ «աչքաչափ» էր ու պետք է նորից գծել... Իսկ ամիսներ անց, առանց GPS-ի «սուրբ կոորդինատները» հաշվի առնելու ադրբեջանցիները մտան և առանց գեթ մեկ կրակոցի տնավորվեցին Սև լճի շուրջ։ Շաբաթներ անց հայտնի դարձավ, որ մտել են ոչ միայն Սյունիք, այլև Գեղարքունիքի տարածք...
Անցել է 3 տարի։ «Սահմանի» գեթ մեկ սանտիմետր միջազգայանորեն ընդունելի որևէ փաստաթղթով այդպես էլ դեռ ամրագրած չէ։ Իսկ մեզ շարունակում են համոզել, թե «մի չռթիկ էլ, մի փոքր էլ տանք, ու վերջ, արդեն լավ կլինի»։

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան