Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 հունվարի, 2025 թ.

«Երևանի՝ ՀԱՊԿ-ում լիարժեք աշխատանքի վերադառնալու հավանականությունը պահպանվում է»․ Պուտին

457
Հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2024 թ., 18:00
«Երևանի՝ ՀԱՊԿ-ում լիարժեք աշխատանքի վերադառնալու հավանականությունը պահպանվում է»․ Պուտին

Հայաստանը չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկության մասին, այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հայաստանը չի հայտարարել դուրս գալու մասին, համենայնդեպս, դեռ չի հայտարարել։ Ասել է, որ դադար է վերցնում, բայց, միևնույն ժամանակ, պաշտպանում է բոլոր փաստաթղթերը, որոնք ընդունվում են մեր այսօրվա հանդիպման ժամանակ։ Եթե ​​դա այդպես է, ապա հավանականություն կա, որ Հայաստանը կվերադառնա լիարժեք աշխատանքի՝ այս կազմակերպության շրջանակներում»,- РИА Новости-ի փոխանցմամբ, ասել է Պուտինը։