Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2024 թ.

«Մարդիկ ավելի շատ հիասթափված են, որ թալանը հետ չի բերվել, քան, որ Արցախը կորցրել ենք». Էդմոն Մարուքյան

79
Այսօր, 16:06
«Մարդիկ ավելի շատ հիասթափված են, որ թալանը հետ չի բերվել, քան, որ Արցախը կորցրել ենք». Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոնը Մարուքյանը, «24 նյուզ»-ի եթերում անդրադառնալով Փաշինյանի կողմից վերջին պաշտոնանկությունների պատճառներին, նշեց. «Էս ամեն ինչը դիտարկում եմ ռեյտինգը հետ հավաքելու և տապալումների մեղքը տարբեր մարդկանց վրա վերաբաշխելու համար»: Իսկ երբ հարց հնչեց, թե «օբյեկտիվորեն հնարավո՞ր է ռեյտինգը հետ բերել», Մարուքյանը ասաց՝ այո․ «Եթե դուք նայեք գյուղերի այցերը, մարդիկ ավելի շատ հարցնում են՝ ինչո՞ւ չեն դատել և թալանը հետ բերել, քան հարցնում են՝ ի՞նչ եղավ Լեռնային Ղարաբաղում։ Եթե ձեզ թվում է՝ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը նվազում է Արցախի կործանման հետ կապված, բնականաբար՝ նվազում է։ Բայց մարդիկ ավելի շատ հիասթափված են, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների թալանը հետ չի վերադարձվել, քան, որ Արցախը կորցրել ենք: Որովհետև Արցախի կորստի հետ կապված՝ մեր քաղաքական վերլուծաբանները, որոնք տարբեր ձևերով իշխանության հետ ասոցացված են, իրենց մեկնաբանություններով այդ բեռը մաքրել են իշխանության վրայից»,-նշեց Մարուքյանը:

«Մարդիկ ավելի շատ հիասթափված են, որ թալանը հետ չի բերվել, քան, որ Արցախը կորցրել ենք». Էդմոն Մարուքյան