Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2024 թ.

«Կառավարության բոլոր անդամները «փախան» ետնամուտքով»․ Վահե Մակարյան

73
Այսօր, 16:12
«Կառավարության բոլոր անդամները «փախան» ետնամուտքով»․ Վահե Մակարյան

Այօր Կառավարության հերթական նիստից հետո կառավարության բոլոր անդամները «փախել են» ետնամուտքով, ոչ ոք չի իջել այն մուտքով, որի մոտ լրագրողներն են միշտ նրանց սպասում: Այս մասին գրում է լրագրող Վահե Մակարյանը

«Անգամ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որ մեջներից «դուխովն էր» ու հիմնական չէր խուսափում լրագրողներից, էլի հետևի մուտքով հեռացավ, որ չառնչվի լրագրողների հետ:

Ես ֆիքսեցի, որ նիստից հետո երկար ժամանակ կառավարությունում էին մնացել ուժային բլոկից գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, որ համեմատաբար շուտ դուրս եկավ և ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը, որի օպերատիվ համարներով ամենագնացը անգամ ԱԱԾ տնօրենի հեռանալուց հետո էլի տևական ժամանակ դեռ կայանած էր Մելիք Ադամյան փողոցում»,-գրում է Մակարյանը՝ հիշեցնելով, որ վերջին պաշտոնանկությունների ֆոնին մամուլում գրվել է, որ Ռոմանոս Պետրոսյանին մտադիր են տեղափոխել ՊԵԿ՝ Ռուստամ Բադասյանի փոխարեն:

Աղբյուրը`   Վահե Մակարյան