ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ի՞նչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմում իրավիճակը թեժ է ոչ միայն կառավարական ճյուղում, այլ նաև ՏԻՄ-ում։ Մեր տեղեկություններով՝ երեքշաբթի օրը կայացած նիստում, որի ընթացքում Գյումրիում ստեղծված անիշխանության իրավիճակն է քննարկվել, Նիկոլ Փաշինյանը անակնկալ կերպով նիստին ներկա ՔՊ խմբակցության պատգամավոր, Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածու Կարեն Սարուխանյանին թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել՝ իր համար վստահելի բժշկի և իր անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ։ Համաձայն մեր տեղեկությունների՝ Սարուխանյանի հետազոտության արդյունքները դրական պատասխան են ցույց տվել, այսինքն՝ արյան մեջ եղել է թմրանյութի առկայություն։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակավ հայտնի դարձավ, որ թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածանքով ձերբակալվել են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու որդին՝ Վարուժ Խոջումյանը և նրա ընկերը՝ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ Պարգև Գևորգյանը: Նշվում է, որ Կարեն Սարուխանյանի քեռու որդին՝ Վարուժ Խոջումյանը, «Գյումրի» ԲԿ-ի մանկական բաժանմունքի տնտեսական աշխատակիցն է, նաև Գյումրու ՔՊ տարածքային կազմակերպության խորհրդի անդամ. և նա, որպեսզի ՔՊ-ի վրա հետք չթողնի, օրերս հայտարարեց, թե դուրս է գալիս իշխող կուսակցությունից: Զրույցում Կարեն Սարուխանյանը կրկին չհերքեց թմրանյութի թեստի դրական արդյունքի մասին լուրերը, բայց նաև չհաստատեց։ Պատգամավորը կրկին հետաքրքրվում էր ՔՊ վարչությունից ստացված մեր տեղեկությունների աղբյուրից, սակայն չէր անհանգստանում սեփական հեղինակության համար»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Շենքերի վրա նոր անցքեր չենք անելու, հներն ենք բացում»․ Սուրեն Գրիգորյան (տեսանյութ)
6712:36«549 մլն 706 հազար դրամ կծախսվի Երևանի ամանորյա միջոցառումների և ձևավորման աշխատանքների համար»․ Սուրեն Գրիգորյան
6512:00Արմեն Ղազարյանը (Պզո) արդարացվել է
6811:48«Ինչպե՞ս էր մասնավորի ձեռքում տրանսպորտը շահույթով աշխատում, իսկ համայնքային դառնալուց հետո՝ վնասով»․ Արմենակ Դանիելյան
7711:36Սուրեն Գրիգորյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6611:18«Եթե ԱՄՆ-ն կրճատի օգնությունը, Ուկրաինան կարող է պարտվել». Զելենսկի
17311:00