«2020-ի նոյեմբերի 9-ից հետո իշխանափոխությունը կանխելու համար պարբերաբար Մոսկվայից մարդ են բերել մեզ վրա». Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին: Հարցին՝ իշխանությունները պարբերաբար խոսում են այն մասին, որ ընդդիմությունը ռուսամետ է, իսկ Հայաստանը նորից չի դառնալու գուբերնիա, նա պատասխանել է. «Այս դատարկ խլվլոցները նրանց կեղծարար քարոզչության անբաժանելի մասն են։ Զավեշտ է, երբ նրանք ճամարտակում են ինքնիշխանության մասին՝ բայց երկիրը հասցրել են ինքնիշխանության պատմական մինիմումի, ադրբեջանական զորքերով մեր տարածքներում և Ալիևի հաթաթաների տակ մնացած։ Զավեշտ է, երբ խոսում են Ռուսաստանի հետ կապերը թուլացնելու մասին, բայց նույն Ռուսաստանից մեր կախվածությունը հասցրել են պատմական մաքսիմումի։ Զավեշտ են ընդդիմությանն ուղղված այդ ձևակերպումները, երբ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո իշխանափոխությունը կանխելու համար նրանք պարբերաբար Մոսկվայից մարդ են բերել մեզ վրա (օրինակ, «Իմ քայլը» դաշինքի 2020 թվականի նոյեմբերի 12-ի գիշերային, ափալ-թափալ հայտարարությունը)։ Զավեշտ են Հանրապետականի հասցեին նման զառանցանքները, երբ մենք 2012-ից եվրոպական քաղաքական ընտանիքի անդամ ենք, իսկ սրանց նույնիսկ Մակրոնը չի կարողանում խցկել իր կուսակցական կառույցի մեջ։ Երբ ԵՄ-ի հետ մինչև հիմա աշխատում են և հպարտանում են մեր թողած CEPA-ով։ Կարճ ասած, ոչ Հայաստանն է երբևէ գուբերնիա եղել, ոչ էլ Հայաստանի իշխանությունները՝ սրանց նման холоп: |
Մոսկովյան 5 հասցեում գտնվող անշարժ գույքը կհատկացվի ՄԻՊ աշխատակազմին
1920:54«Թունելի վերջում էլի Նիկոլն է՝ թրաշված». Լևոն Ջավախյան
2420:36«Իսրայելը Մերձավոր Արևելքի Փարիզը վերածում է աղետի գոտու, աշխարհը ծպտուն չի հանում». Կարեն Հովհաննիսյան
3120:18«Ինչի՞ մասին է խոսել այս մարտնչող անգրագետը մայրաքաղաքի երեխաների հետ». Վահե Սարգսյան
3619:54«Բացեցի, նայեցի տեսա՝ տակը ինչ-որ մեկնաբանություններ են, պարզվեց՝ ճիշտ են». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4319:36Ռուսական բուհում ադրբեջանցի ուսանողները շրջում են ադրբեջանական դրոշներով և բղավում՝ «ապրիր Ադրբեջան», «ալլահու աքբար» (տեսանյութ)
5018:42