«Մեկին գոնե համոզեիք COP29-ի ամբիոնից մի բառ ասեր, ա՛յ ողորմելի ապիկարներ»․ Զարուհի Մուրադյան
Նկարչուհի Զարուհի Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքու գնացել են 60-ից ավելի տարբեր երկրների ղեկավարներ, հազարավոր հյուրեր, լրագրողներ: Ո՞ւր է հայկական դիվանագիտությունը։ Ո՞ւմ հետ եք աշխատել հեծանիվ քշելու արանքում: Ո՞ւմ էք բացատրել՝ ինչ է կատարվել, և որ գոնե հայ գերիներին պետք է պաշտպանել: Ինչո՞վ են զբաղված ձեր բարեկամ ծանոթ դեսպանները, ինչո՞ւ չեն աշխատել, չեն իրազեկել: Գոնե թուրքից բան սովորեք: Արձան են հանել տալիս, ֆիլմ են հանում մրցույթից, ամենուր գոռում են, որ հայերը իրենց երկիրը գրավել են ու կոտորել: Էսքան երկրների ղեկավարների մեջ ում հետ պաչիկ-պաչիկ էիք անում, ֆրանկոֆոնիայում պարացնում, կերցնում-խմացնում մեր հարկերով. մեկին գոնե համոզեիք ամբիոնից մի բառ ասեր, ա՛յ ողորմելի ապիկարներ: Ինչքան պիտի երկիրը կործանեք ու մնաք ձեր՝ արդեն փտող, հոտած աթոռներին: Թե բա՝ ԱԳՆ նախարար, դեսպաններ: Նոր թանկ շքեղ դեսպանատների շենքեր: Քանի՞ կոպեկ արժեն էդ շենքերը, որ գործ անող չկա, հը՞»։ Աղբյուրը` Զարուհի Մուրադյան |
«Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Դավիթ Տոնոյանի գործով բողոքը»․ փաստաբան Անդրանիկ Մանուկյան
1609:36ՀՀ իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել Ադրբեջանի հետ․ «Հրապարակ»
2109:30Փորձաքննության փուլ է սկսվում․ «Հրապարակ»
2509:24ՔՊ-ականները բյուջեի քննարկումը վերածել են վարչապետին քծնելու արարողության․ «Հրապարակ»
2509:18«Կնիկ էսօր 600 դոլար գրպանդ մտավ»․ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների գործով կին է անցնում. «Ժողովուրդ»
2509:12Ինչպես է ՔՊ-ն լուծելու Գյումրիում ստեղծված ճգնաժամը. «Ժողովուրդ»
2409:06