Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ.

«Այդքան երկար խոսակցություն չէինք ունեցել, կոռեկտության խնդիր էլ կար». Նիկոլ Փաշինյանը` Ալիևի հետ հանդիպման մասին

103
Չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2024 թ., 18:54
«Այդքան երկար խոսակցություն չէինք ունեցել, կոռեկտության խնդիր էլ կար». Նիկոլ Փաշինյանը` Ալիևի հետ հանդիպման մասին

BRICS-ին մասնակցելը համարում եմ շատ արդյունավետ, այսօր Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ գոհունակությունս հայտնել Ադրբեջանի նախագահի հետ իմ և ընդլայնված կազմով շփումների վերաբերյալ: Մի քիչ տարօրինակ կարող է հնչել, բայց մենք այդքան երկար խոսակցություն վաղուց կամ ընդհանրապես չենք ունեցել: Մի փոքր էլ կոռեկտության խնդիր կար գոնե իմ կողմից, որովհետև մյուս լիդերները ելույթ էին ունենում, իսկ մենք մտքեր էինք փոխանակում, բայց շատ կարևոր զրույց տեղի ունեցավ:

Խոսակցության ամենակարևոր հատվածն այն է եղել, որ Հայաստանն ու Ադրբեջանն ունեն ոչ միայն պայմանագրերի կարիք, այլ նաև ռազմավարական գործարք կնքելու կարիք այն մասին, թե ինչ բանաձևերի շրջանակում ենք մենք պատրաստվում առաջիկա 100-ամյակների ընթացքում՝ որպես անկախ պետություն, կողք-կողքի ապրել։ Սա է ամենաֆունդամենտալ հարցը»,- նշեց Փաշինյանը։

«Այդքան երկար խոսակցություն չէինք ունեցել, կոռեկտության խնդիր էլ կար». Նիկոլ Փաշինյանը` Ալիևի հետ հանդիպման մասին