«Հայաստանի պետական պարտքն օրական աճում է շուրջ 2,5 միլիարդով»․ Գառնիկ Դանիելյան
«Հայաստանի պետական պարտքն օրական աճում է շուրջ 2,5 միլիարդով: Յուրաքանչյուր քաղաքացու հաշվարկով դա շուրջ 5 հազար դոլար է»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Պատգամավորի դիտարկմամբ՝ այս ամբողջ իրականության մեջ բյուջեի հսկայածավալ վատնումներ են տեղի ունենում: «Օրինակ՝ տարբեր համերգների, Սնուփ Դոգի ականջը կանչի, 6 մլն դոլար մենակ գնացել է նրա վրա, որ այդ գումարը տվել են ու հիմա չգիտեն՝ երբ կլինի, ինչ կլինի: Տիեզերք արբանյակ են ուղարկում՝ 8 մլն դոլար: Հիմա էլ հպարտ հայտարարում են, որ էդ 8 մլն-ը, որ ծախսել են, տրինաժոր է, որից պետք է մի քանի լուսանկար ստանան: Էլ չեմ ասում, որ հսկայական գումարներ են գնում հեծանվային արշավների վրա, չեմ խոսում համերգների, ֆեստիվառների մասին: Եվ այս ամեն ինչը մեր քաղաքացիների հաշվին: Հիմա էլ որոշել են հունվարի 1-ից թանկացնել տրանսպորտը, ու դա ցույց են տալիս, թե ինչ մեծ հաջողություն է տեղի ունեցել․․․ Խոսքը տրանսպորտի եռակի թանկացման մասին է․․․ Բայց սա չի վերաբերում իշխանություններին, որոնք ինչպես շարունակել են իրենց թանկարժեք կյանքը, ճանապարհորդությունները, հիմա էլ շարունակում են․․․ Ի՞նչ է սա, եթե ոչ թալան ու անարգանք սեփական քաղաքացիների նկատմամբ»,- հայտարարեց պատգամավորը: |
«Թուրքական դրոշը, որն Ադրբեջանի նախագահն այսօր տեսնում է իր պատուհանից, վաղը կարող է ծածանվել իր տանիքին». Արշակ Կարապետյան
10517:18«Թաքուն պրոցես է ընթանում, դրանից է պետք վախենալ»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
11217:12«Եթե ՀԱՊԿ անդամ-պետությունը երկու տարի չի վճարում անդամավճար, կարող է զրկվել ձայնի իրավունքից». Զախարովա (տեսանյութ)
10917:00Ռուսաստանն օգնել է Ասադին փախչել Սիրիայից․ #Bloomberg
22316:43«Արևմուտքը կրկին սկսել է աջակցել Վրաստանի իշխանություններին»․ Վահե Սարգսյան
11716:30«Տիգրանը էժանագին ֆոտոշոփով փորձում է խաբել քաղաքացիներին»․ Հենրիխ Դանիելյան (լուսանկար, տեսանյութ)
13316:18