Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

«Հին էլեկտրոմոբիլներն ու հին անվադողերը ոչ թե աղբ են, այլ օգտակար իր». Դանիել Իոաննիսյան

83
Երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2024 թ., 03:24
«Հին էլեկտրոմոբիլներն ու հին անվադողերը ոչ թե աղբ են, այլ օգտակար իր». Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հին էլեկտրոմոբիլներն ու հին անվադողերը ոչ թե աղբ են, այլ օգտակար իր.
Մասնավորապես, հին էլեկտրամոբիլները ունեն հզոր մարտկոց, որը, թեև, վաղեմի հատկությունները կորցրել է, բայց պիտանի է սեփական տների ու բնակարանների անխափան հոսանքի սնուցման ապահովման համար (արևային պանելի հետ միասին)։ Մեծ ակումլատորային կայանի փոխարեն կարելի է մարդկանց խրախուսել, որ փոքր կայաններ դնեն։
Համեմատաբար էժան այդ մեթոդը շատ տարածված է Ուկրաինայում։ Ես ինքս եմ հիմա էլեկտրոմոբիլի հին մարտկոց ման գալիս, որ տանը դնեմ։
Իսկ հին (օգտագործված) անվադողերը, որոնց ներմուծումը վաղուց արգելված է «աղբավայր չդառնալու» համար, ՊՆ-ի համար շատ պետքական իր են։ Դրանցով կահավորվում են մարտական դիրքերը։ Էլ չասեմ, որ օգտագործված եվրոպական անվադողը շատ ավելի ուշ անպիտան կդառնա, քան նոր չինականը կամ ռուսականը։
Նիկոլ Փաշինյան, կարծում եմ, որ արժի վերանայել հին էլեկտրոմոբիլներին մաքսային արտոնություն չտալու և օգտագործված անվադողերի ներմուծումն արգելելու մոտեցումները»։