Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

«Արցախի կառավարությունը Բարսեղ Բեգլարյանին տվել է 600 միլիոն դրամ` չեղած բենզալցակայանի կորստի համար». Վարդան Ղուկասյան

90
Երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2024 թ., 00:06
«Արցախի կառավարությունը Բարսեղ Բեգլարյանին տվել է 600 միլիոն դրամ` չեղած բենզալցակայանի կորստի համար». Վարդան Ղուկասյան

«Հայաստան համահայկական հիմնադրամին ուղարկված գումարները՝ Արցախի պաշտպանության համար, տեղ չեն հասել: Հիմա բացատրեմ՝ որտեղ են»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում նշեց ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը:

«Բարսեղ Բեգլարյան՝ Ֆլեշի Բարսեղ՝ Սերժ Սարգսյանի դրամապանակ... Ինչ քրեական հոդված ասես, նրա վրա կարար լիներ, սակայն մինչև հիմա բարգավաճում է: Պարզվում է՝ նա Արցախի կառավարությունից 2021թ. հունվարին ստացել է 600 միլիոն դրամի փոխհատուցում, որ, իբրև թե, նա Ֆիզուլիում ունեցել է բենզալցակայան, որը ադրբեջանցիները պայթեցրել են, ու Ֆլեշի Բարսեղը կրել է ֆինանսական վնաս: Արայիկ Հարությունյանն է տվել, այն պարագայում, երբ որ հազարավոր արցախցիներ հացին կակա են ասում, բժշկի գնալու փող չունեն:

Հարց եմ տալիս արցախցիներին՝ Կարմիր Շուկա-Հադրութ-Մարտունի խաչմերուկում «Ֆլեշ»-ի բենզալցակայան կամ առհասարակ բենզալցակայան եղե՞լ է: Ոչ, չի եղել: Այսինքն, մարդ ինչ կարգի *** պիտի լինի, որ չունեցած բենզալցակայանի դիմաց Արցախի կառավարությունից մի այդքան փոխհատուցում ստանա: Սրա մասին գիտեն բոլոր ուժային կառույցների ղեկավարները, բայց լռում են»,- ասաց Ղուկասյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Աղբյուրը`   Վարդան Ղուկասյան